Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Փաշինյանը կհրավիրվի՞ քննիչ հանձնաժողով. «Փաստ»
ПОЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
Ինչպես հայտնի է, խորհրդարանն օրերս ևս վեց ամսով երկարաձգեց 2016-ի ապրիլ յան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տարբեր առիթներով հայտարարել է, որ հրավիրվել և առաջիկայում հրավիրվելու են տարբեր քաղաքական և ռազմական գործիչներ, ինչպես նաև Ապրիլ յան պատերազմի մասնակիցներ։
Իր վերջին հայտարարություններից մեկում Քոչարյանը փաստել է, որ քննիչ հանձնաժողովի աշխատանքների վերջին փուլում հանձնաժողով կհրավիրվեն նաև Սերժ Սարգսյանը, Յուրի Խաչատուրովն ու Հայկազ Բաղմանյանը։
Թեմայի հետ կապված՝ թերթին տեղեկություն է հասել, ըստ որի, հանձնաժողով հրավիրվածների մեջ հնարավոր է լինեն նաև անակնկալներ։
Մասնավորաբար, ըստ մեր աղբյուրների, քննարկվում է տարբերակ, որ հանձնաժողովում զրույցի «կանչվի» նաև Նիկոլ Փաշինյանը, որպեսզի շոուի գլխավոր բաղադրիչներից մեկն ապահովված լինի։
Թերթի աղբյուրը փոխանցել է, որ սա հիմնականում արվում է՝ ընդդիմադիր հատվածի կողմից ավելորդ խոսակցությունից ու շահարկումներից զերծ մնալու համար։
Նշենք, որ ժամանակին, երբ Փաշինյանը դեռևս ընդդիմադիր պատգամավոր էր, ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե «Ապրիլյան պատերազմը հրահրվել և կազմակերպվել էր Ռուսաստանի կողմից՝ Ադրբեջանին ԵԱՏՄ բերելու նպատակով»։