ՀՀ ԶՈւ Գլխավոր պետն այցելել է կենտրոնական հավաքակայան
ПОЛИТИКА2019 թվականի ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ ՊՆ կենտրոնական հավաքակայան է այցելել ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:
Ինչպես տեղեկացնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, ԶՈւ Գլխավոր շտաբի պետը ծանոթացել է ընթացիկ աշխատանքներին, եղել զորակոչիկների դիմավորման ու ընդունման կետում, բուժզննման, հանդերձավորման սենյակներում և վիճակահանության սրահում, դիտարկել հավաքակայանում զորակոչի կազմակերպման համար առկա պայմանները, զորակոչիկների բուժհետազոտության իրականացման կարգը:
Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին ՀՀ ԶՈւ ԳՇ պետը տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ, հորդորել անել առավելագույնը` ձմեռային զորակոչը հավուր պատշաճի անցկացնելու նպատակով:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



