Ереван, 09.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ալիեւը դարձյալ ստել է իր ժողովրդին

МЕЖДУНАРОДНОЕ

 Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւը նորընտիր Միլի Մեջլիսի նոյեմբերի 24-ին տեղի ունեցած առաջին նիստում խոսել է երկրում գոյություն չունեցող զարգացումից եւ դարձյալ ժխտել իրականությունը` խորհրդարանականներին հանձնարարելով իր ասածները հասցնել ժողովրդին:

«Ազադլիգ»-ի փոխանցմամբ` Ալիեւը նախ հայտարարել է, որ նոյեմբերի 1-ին անցկացված խորհրդարանական ընտրություններն «ամբողջությամբ արտահայտել են ժողովրդի կամքը, ընտրություններն անցել են թափանցիկ, արդար, բարձր մրցակցության պայմաններում»:

Հետո նշել է, որ երկրում ապահովված են բոլոր ազատությունները` խոսքի ազատությունը, քաղաքական գործունեության ազատությունը, մամուլի ազատությունը, հավաքների ազատությունը, խղճի, կրոնի ազատությունը:

«Այսինքն, Ադրբեջանի ժողովրդի եւ համաշխարհային հասարակության բոյկոտի ենթարկած, հարյուրավոր ընտրակեղծիքներ գրանցած, ընտրվելիք անձանց ինքնությունը նախապես որոշված ընտրություններն Ալիեւը ներկայացրել է որպես «ժողովրդի կամք»: Ավելին, Ալիեւը հայտնել է, որ կեղծ մեղադրանքներով լրագրողներ, իրավապաշտպաններ, կրոնավորներ ձերբակալած երկրում ապահովված են բոլոր ազատությունները: Այսօր Ադրբեջանում մոտ 100 քաղաքական բանտարկյալ կա, եւ բոլոր միջազգային կազմակերպությունները պահանջում են ազատ արձակել այդ անձանց», -Ալիեւին հակադարձել է թերթը:

Թերթը հայտնում է, որ Ադրբեջանի առաջնորդի ֆանտաստիկ մտքերը չեն ավարտվում ընտրությունների եւ ազատությունների մասին նրա արտահայտություններով:

Ալիեւը նաեւ հայտնել է, որ վերջին տարիների ընթացքում Ադրբեջանը հաջողությամբ, արագորեն եւ բազմակողմանի զարգանում է, երկրի միջազգային հեղինակությունը բարձրանում է, Ադրբեջանը ճանաչվում է որպես վստահելի պետություն, վերջին տարիներին աշխարհում արագորեն զարգացող միակ երկիրը Ադրբեջանն է, աղքատության եւ գործազրկության բնագավառում երկիրը մեծ հաջողությունների է հասել, եւ որոշ երկրներ էլ օրինակ են վերցնում Ադրբեջանից:

Թերթը զարմանք է հայտնում, թե ինչպե՞ս կարող է երկրի ղեկավարը իրականությանը չհամապատասխանող այդքան սուտ մտքեր հնչեցնել եւ պատասխանատվություն չզգալ:

«Այդ ո՞ր հաջողությունից է նա խոսում: Ինչպե՞ս կարելի է խոսել հաջողությունից մի երկրում, որտեղ արտահանումը 52 տոկոսով պակասել է, 2,5 մլն քաղաքացի խեղդվում է պարտքերի մեջ, տնտեսությունն ամբողջությամբ կախված է նավթից, կրթությունը, առողջապահությունը, իրավական համակարգը քայքայված վիճակում են, պետբյուջեն 5 մլրդ դոլարով պակասել է: Այդ ո՞ր երկիրն է, որ ցանկանում է օրինակ վերցնել Ադրբեջանից: Խայտառակություն է խոսել մի երկրում զարգացումից, որը չի կարողանում սեփական արտադրությամբ ապահովել անգամ բնակչության սոխ-կարտոֆիլի պահանջարկը», -գրում Õ § թերթը:

Թերթը նշում է, որ Եվրամիությունը, ԵԱՀԿ-ը, ԵԽԽՎ-ն խոսում են Ադրբեջանում ընտրական կեղծարարություններից, աշխարհի հեղինակավոր երկրները` Ադրբեջանում առկա համատարած կոռուպցիայից, մենատիրությունից, ազատությունների խեղդումից, իսկ երկրի նախագահը հայտարարում է վստահելի գործընկեր լինելու մասին:

«Գիշեր-ցերեկ իշխանության ներկայացուցիչները, հեռուստաալիքները, ռեժիմի մամուլը զբաղված են Եվրոպային, ԱՄՆ-ին հայհոյելով, ասում, թե աշխարհը Ադրբեջանի դեմ կանխակալ է եւ նախանձում է: Եթե Ադրբեջանն իսկապես վստահելի գործընկեր է, ապա ինչպե՞ս կարելի է բացատրել այդ «սեւ արշավը»:

Ադրբեջանում առկա ծանր սոցիալական վիճակի պատճառով ամեն օր ինքնասպանության դեպքերի մասին ենք լսում, գործազրկության պատճառով միլիոնավոր քաղաքացիներ մեկնել են արտասահման, Ադրբեջանի շրջաններում, գյուղերում երիտասարդներ չեն մնացել, ամեն օր պետական եւ մասնավոր հաստատություններում կրճատումներ են արվում, հասցեագրված սոցիալական օգնություն ստացողների թիվն աճում է: Այս բոլորից հետո իշխանությունը խոսում է աղքատության եւ գործազրկության նվազումից, արագ զարգացումից: Ժամանակ առաջ Ալիեւն ասել է, որ վիճակը ծանր է լինելու: Այդ ինչպե՞ս է, որ եւ վիճակը ծանր է, եւ արագորեն զարգանում ենք», -շարունակում է թերթը:

Թերթը հավելում է, որ ներքին անվտանգության հարցը եւ նավթի էժանացումը սթրես է առաջացրել Ադրբեջանի վերնախավում: Իշխանությունը հասկանում է, որ ի տարբերություն իրենց ասածների, իրականությունը խիստ ցավալի է: Սոցիալ-տնտեսական վիճակի ծանրացման հետ բնակչության դժգոհությունն աճում է, եւ իշխանության դեմ ագրեսիան ուժեղանում է: Այդ պատճառով էլ երկրի ղեկավարը առաջնային է համարում ներքին վերահսկողության ուժեղացումը: Երկրի ղեկավարը գիտի, որ իր թիմին միավորող արժեքը փողն է: Իսկ ներկայում փողի հոսքը նվազել է, եւ դա զայրացնում է իրեն շրջապատող չինովնիկներին: Փողի նվազումը կարող է մասնատել իշխող թիմը, եւ դրա առաջին նախանշաններն արդեն երեւում են: Այդ պատճառով էլ երկրի ղեկավարը չինովնիկներին հանգստացնում է, թե համբերեք, լավ կլինի:

«Մի խոսքով, Միլի Մեջլիսում երկրի ղեկավարի ասածները հակառակ են երկրի իրողություններին եւ վիճակագրական թվերին: Նշանակում է, կառավարության սուտ քարոզչությունը շարունակվելու է: Երկրի ղեկավարն էլ մեսիջ հղեց, թե հետադարձ ճանապարհ չկա եւ պետք է շարունակել խոսել զարգացումից», -ամփոփել է թերթը:

 

На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян