Ի՞նչ հագուստով դիմավորել 2020 թվականը․ Խորհուրդներ կենդանակերպի բոլոր նշանների համար (Լուսանկարներ)
ЛАЙФ
Աստղաբան Վերա Խուբելաշվիլին խոսել է այն մասին, թե ինչպես պետք է հագնվեն կենդանակերպի նշանների ներկայացուցիչները նոր տարում։ Այս մասին տեղեկանում է Լայֆից։
«Սա մեծ հնարավորություններ կտա: Հագուստը պետք է հարմարավետ լինի, զարդերի մեջ չնչին համեստություն չպետք է լինի: Այս նշանները սովոր են առաջնորդ լինել, նրանք սիրում են նկատելի լինել: Առնետը ողջունելու է ինքնադրսևորման նրանց մոտեցումը»,-ասել է նա։
Ցուլերին, Այծեղջյուրներին և Կույսերին Խուբելաշվիլին խորհուրդ է տվել ավելի համեստ հագնվել կամ զգեստապահարանում օգտագործել վինտաժային հանդերձանքներ և ձեռագործ հագուստ:
Աստղաբանի խոսքերով, Երկվորյակները, Կշեռքներն ու Ջրհոսներն իրենց հերթին պետք է փորձեն կրել անսովոր աքսեսուարներ:
«Դա կարող է լինել բացառիկ արհեստի գործեր, հետաքրքիր մազակալներ, գոտիներ: Բացի այդ, խորհուրդ կտայի կրել նրանց փայլուն զգեստներ»,-ասել է Խուբելաշվիլին:
Ինչ վերաբերում է Ձկներին, Խեցգետիններին և Կարիճներին, ապա այս կենդանակերպի նշանները պետք է ազատվեն տձև հագուստից և փոխարենը հագնեն մարմինը գրկող հագուստներ:
Մասնագետը խորհուրդ է տվել նաև կրել բարձրակրունկ կոշիկներ, որը կընդգծի կենդանակերպի նշանների գրավչությունը, իսկ զարդերը չպետք է թանկարժեք լինեն։