ՇՇմելի իրողություն. կենդանակերպի ամենառոմանտիկ նշանները՝ հենց ա՛յս մարդիկ են
ЛАЙФԱռավել մանրամասն ՝այստեղ
Աստղագուշակները հաճախ են պատմում այս կամ այն կենդանակերպի նշանների համատեղելիության մասին։ Ահա ցուցումներ՝ բոլոր կենդանակերպի նշանների համար։
Խոյ
Խոյ-կանայք միշտ սերն առաջին տեղում են դնում։ Երբ նրանք սիրահարվում են, պատրաստ են նվիրել ամբողջ կյանքն ու ժամանակը։ Այս կանանց մոտ հարաբերությունները միշտ ինտենսիվ են զարգանում։ Սակայն մյուս կողմից՝ հենց Խոյ-կանայք հեշտությամբ կարող են ապրել առանց տղամարդու։ Դե իհարկե, նրանք էլ մսից և արյունից են, և իրենց համար ամենալավն են ուզում, բայց հենց նրանք են գնահատում ազատությունն ու անկախությունը։ Ուղղակի նրանք միշտ ամենալավին են սպասում։ «Պարզապես ինչ-որ մեկը» նրանց համար չէ։ Վիճաբանության մեջ Խոյի խոսքը միշտ վերջինն է։ Բայց այս մարդիկ միշտ պատասխանատվությունն իրենց ուսերին են վերցնում և ինքնուրույն են։
Խոյի հակասությունը նրանում է, որ նա թույլ չի տա, որ զուգընկերը իշխի իրեն, սակայն քնքուշ նապաստակ էլ նրան պետք չէ։ Նա երբեք չի պարտադրի իր ներկայությունը, սակայն իր հանդեպ կորցրած հետաքրքրությունը կվշտացնի նրան։ Այդ իսկ պատճառով իր հետ հարաբերություների մեջ հաճախ իշխանության բաշխման խնդիրներ են լինում։ Խոյը ոչ միայն սեր է, այլ նաև մարտահրավեր։ Տղամարդը, որը դիմադրում է կանանց ճնշմանը, Խոյերի համար հիանալի զուգընկեր է։ Սակայն կա մի մեծ թուլություն՝ հպարտություն։ Նույնիսկ երբ նրանք գիտակցում են, որ իրավացի չեն, գրողը տարած հպարտությունը թույլ չի տալիս դա ընդունել։ Հենց հպարտությունն է պատճառ դառնում ազդակների, որոնք ժամանանակ առ ժամանակ տիրում են Խոյերին։ Մյուս կողմից էլ, Խոյերը լավատեսներ են, և դա օգնում է նրանց հաճելի անձնավորություն լինել։
Խոյ-կնոջը կարելի է գայթակղել հաճոյախոսություններով։ Նրանք շատ են սիրում, երբ իրենցով հիանում են։ Խոյերը ուզում են, որ իրենց ոչ միայն սիրեն, այլ նաև հպարտանան նրանցով։ Խոյերը պատրաստ են կրկնակի ջանքեր գործադրել դրա համար։
Պետք է հիշել, որ Խոյ-կանայք շատ խանդոտ են և երբեմն շատերին նրանց հետ հարմար չէ հենց այդ պատճառով։ Ամեն դեպքում, Խոյերին վերահսկել չի կարելի․ նրանց պետք է ուղղակի վստահել։ Բոլոր Խոյերը ձեռնարկատիրական հոգի ունեն, և հաճախ դժվարանում են հրաժարվել կարիերայից հանուն ընտանիքի։ Կենդանակերպի նշանների կանանցից ոչ ոք ունակ չէ այդպես պայքարել հանուն աշխատելու իրավունքի։ Նրանք իսկապես կարծում են, որ սիրած գործով չզբաղվելը մեղք է։ Եթե ձեր ընտրյալը Խոյ-կին է, փառք տվեք Ասռծուն․ դուք գտել եք այն կնոջը, որը կարող է լուծել ցանկացած խնդիր՝ մնալով կրքոտ, հավատարիմ և վստահ։
Ցուլ
Որպես կանոն, Ցուլ-կանայք լուռ են, հանգիստ, նյութապաշտ և հազվադեպ են ցույց տալիս էմոցիաները։ Նրանք լուրջ մարդիկ են, որոնք անիմաստ հիստերիաներ չեն ստեղծում։ Նրանք խանդոտ չեն, չեն սիրում իրարանցում և երբեք պատմություն չեն սարքի, եթե դուք ինչ-որ մեկին կոմպլիմենտ անեք՝ նրանց կողքին կանգնած։ Սակայն, եթե նա կորցնի ինքնավերահսկողությունը, շատ վտանգավոր կլինի․ այնպես որ, մի չարաշահեք։ Նրանք էլեգանտ են և գիտեն, թե ինչ է կանացիությունը։
Ցուլերը սիրում են բարակ, թեթև և վառ հագուստ։ Նրանք գիտեն, ինչպես համատեղել զգեստն ու կոշիկը, գիտեն, որ բացվածքն է ընդունելի, իսկ որը՝ ոչ։ Վիճել նրանց հետ անիմաստ է միայն այն պատճառով, որ իրենց սառնության և անտարբերության պատճառով նրանք կարող են ճնշել թշնամուն։ Նրանք երազկոտ չեն. գերադասում են չտրվել երևակայությանը։ Նյութապաշտ են, այսինքն՝ հավատում են միայն իրենց աչքով տեսածին։ Բիզնեսի հարցերում հաճախ չեն ռիսկի դիմում, բայց գիտեն՝ երբ և ինչ կարելի է ներդնել․ այնպես որ, եթե դուք կասկածներ ունեք, խորհրդակցեք ձեր կնոջ հետ։ Նա բոլորից լավ կգնահատի ռիսկերն ու շահերը։
Ցուլ կանայք համեղ ուտեստների սիրահար են, և չնայած նրան, որ միշտ բողոքում են ուտելիքի աղի լինելուց, այդքան էլ լավ խոհարարներ չեն։ Նրանք տանել չեն կարող շտապել, և նրանց հետ արշավների և ցուցահանդեսների գնալն ուղղակի հաճույք է։ Նրանք չեն բողոքում և չեն խեղճանում։ Ցուլ-կինը միշտ պատրաստ է օգնել իր տղամարդուն, և հարկ եղած դեպքում կգնա աշխատելու։ Նրանք չափազանց ուժեղ են և ապագայից չեն վախենում։ Հեշտ չի լինի փչացնել իրենց տրամադրությունը․ մի խոսքով, Ցուլն ուժ է։
Երկվորյակներ
Նրանք երբեք հաշվի չեն առնում բարեկամ-հարևանների կարծիքը։ Երկվորյակի մեջ համատեղված են միանգամից մի քանի անձ՝ բոլորը տարբեր։ Լուրջ հարաբերություններ ստեղծել նրանց հետ շատ բարդ է․ չգիտես, թե ում հետ գործ ունես, նույնիսկ եթե տարիներ շարունակ ճանաչում ես մարդուն։ Սակայն նրանք միշտ պատրաստ են փորձել և ընդլայնել իրենց հորիզոնները։ Միակ բանը, որ կձանձրացնի այս մարդկանց հետ շփվելիս, միապաղաղությունն է։ Նրանք դուր են գալիս բոլորին, և միևնույն ժամանակ երբեք իրենց չեն դավաճանի։
Նրանք կարող են շատ շուտ սիրահարվել և շատ շուտ հիասփափվել։ Այս կնոջը նվաճելու լավագույն ճանապարհը սեփական ինքնությունը ցույց տալն է: Նա պետք է հասկանա, որ հենց դուք եք այդ տղամարդը։
Նրանք գիտեն գումար վաստակելու բոլոր ձևերը, բայց միևնույն ժամանակ կարող են անտարբեր լինել փողի հանդեպ։ Երբեմն նրանց բարդ է հասկանալ, իսկ երբեմն էլ չափազանց պարզ։ Եթե դուք ինչ-որ ծանր իրադարձություն եք ապրել միասին, ապա մոռացեք այն․ Երկվորյակները ունակ են սեփական սխալների վրա սովորելու և ամեն բան կրկին սկսելու։ Այս կանայք կենսուրախ, հաճելի և զվարճալի գործընկերներ են, սակայն պատահում է, որ նրանց ցինիզմն ու սուր լեզուն անտանելի են դառնում։
Մյուս կողմից՝ այս կանայք միշտ իրենց տղամարդու կողքին կլինեն. ինչով էլ որ նա չզբաղվի։ Նրանք ստեղծագործ, հետաքրքրասեր և վառ երևակայություն ունեցող մարդիկ են։ Սիրում են հաճոյախոսություններ և կարծում են, որ սեքսն ու սերը նույնական հասկացություններ են։ Այս կանանց տրամադրությունը բարձրացնելու լավագույն միջոցը ցույց տալ նրանց ձեր սերը, կամ որոշ ժամանակով ազատել նրանց կենցաղային ղնդիրներից։
Խեցգետին
Նրանք միշտ պատրաստ են խեղդել իրենց տղամարդուն կրքոտ համբույրներով, կամ մի համեղ բան պատրաստել, կամ ուղղակի գրկել՝ աջակցություն ցուցաբերելու համար։ Միևնույն ժամանակ պահանջում են իրենց տղամարդուց նույնը։ Երբ նա զգում է, որ զուգընկերոջ մոտ դժվար ժամանակներ են սկսվել, կանի ամեն բան՝ նրան հաճոյանալու համար։ Եվ կանայք, և տղամարդիկ հազվադեպ են բողոքում։ Եթե Խեցգետին–կնոջ հետ հարաբերություններում խնդիրներ կլինեն, ապա նրանք կգերադասեն խնդիրը տանից դուրս չհանել։Հանգիստ կարող եք կիսվել իրենց հետ ձեր կյանքի բոլոր մանրամասներով և վստահ լինեք, որ դա գաղտնի կմնա։
Իսկ եթե նա քննադատում է, ապա շատ դաժան է դա անում։ Դուք պետք է պատրաստ լինեք իրենց հետ կապ ստեղծելիս։ Նախ՝ նրանք ամաչկոտ, զգայուն և չափազանց կանացի են, և երկրորդը՝ նրանք նույնկերպ կարող են տաքարյուն, ուղղամիտ և ագրեսիվ լինել։ Երբեմն նրանք էլ հիացած չեն իրենց խառնվածքից։ Երբեք մի խաղացեք նրանց զգացմունքների հետ, եթե ուզում եք ապրել ներդաշնակության մեջ։Նրանք կարող են ներել ամեն բան, բացի դավաճանությունից։ Նրանց սերը մեկ ակնթարթում կմարի։ Ձեր հարաբերությունները կլինեն գեղեցիկ, հուսալի, կրքոտ, սակայն ամեն բան կավարտվի մեկ վայրկյանում, եթե նա կորցնի վստահությունը։ Եթե ձեր պատճառով նա արտասվի, համոզված եղեք՝ ձեզ սպասում է նույնը։ Վստահությունը վերադարձնել հնարավոր չի լինի, իսկ այն վաստակելու համար ստիպված կլինեք չափազանց հոգատար և ուժեղ լինել։
Խեցգետին –կանայք ցույց չեն տա իրենց թույլ կողմերը՝ նրանք իսկական մարտիկներ են, որոնց հետ հնարավոր է անցնել և պատերազմ, և ճգնաժամ։ Զոհի կերպարը նրանց համար չէ, սակայն պետք է հասկանաք, որ նրանց մոտ էլ կարող է դժվար շրջան լինել, և դուք պետք է կարողանաք բարձրացնել նրա տրամադրությունն ու մարտական ոգին։
Այս կանանց արտաքին և ներքին գողեցկությունը այնքան մեծ է, որ շատերը երբեմն չեն գիտակցում։ Եվ ամեն մեկը պատրաստ չէ բարձրաձայնել, որ իր կողքին աստվածուհի է։ Սակայն եթե ձեր բախտը բերել է, և նա ձեր կողքին է, չհամարձակվեք կյանքից ավել բան պահանջել։
Առյուծ
Առյուծ-կանայք, ինչպես և թանկարժեք քարերը, սիրո և հարգանքի կարիք ունեն։ Ցավոք, երբեմն նրանք վախեցնում են տղամարդկանց իրենց խարիզմատիկ պայծառությամբ։ Բացի դրանից, և կանայք, և տղամարդիկ սիրում են շրջապատված լինել բազմաթիվ ընկերներով, այնպես որ չզարմանաք, եթե ձեր ընկերուհին անցյալում շատ տղամարդ-ընկերներ է ունեցել։
Չփորձեք նրան վերահսկել և չափազանց հոգատար լինել։ Եթե դուք տառապում եք թերարժեքության բարդույթով, ապա կարող եք մոռանալ Առյուծ-կնոջ մասին։ Նա կսիրի կրքոտ սիրով և ինտենսիվությամբ միայն նրան, ով ինքն իրեն է սիրում։ Չնայած, որ դրա մեջ ոչ մի արտառոց բան չկա։ Նրանք շատ սրտաբաց են, բարի և հասկացող, բայց ոչինչ հենց այնպես չեն անում։ Նրանք կարծում են, որ գիտակցված հաճոյախոսություններն ավելի լավ են, քան ուղղակի խոսքերը։ Սակայն, մի ասեք նրան ուղղակի «սիրում եմ», ասեք՝ «շատ եմ սիրում»։ Նրանք եսասեր, սառնասիրտ և ժլատ չեն մարդկային ուշադրության նկատմամբ․ուղղակի նրանք պահանջկոտ են և հավակնոտ։
Առյուծները սիրում են գումար ծախսել զարդերի, կոշիկների և հագուստի վրա։ Նրանք ոչ մի ընդհանուր բան չունեն ամաչկոտության և հեզության հետ։ Եթե ցանկանում եք, որ նա ձեզ սիրի, ապա դուք պետք է տաք նրան բոլոր հնարավոր հաճույքները։ Միայն այդպես նա կհասկանա, որ դուք պատրաստ եք դիմակայել դժվարություններին։ Սեքսը նրա համար շատ կարևոր է, այնպես որ պետք է լավ սիրեկան լինեք, և նա, չնայած իր եսասիրությանն ու հպարտությանը, չի կարողանա դիմակայել։ Առյուծ-կանանց համար խանդը ժամանակի անիմաստ կորուստ է, սակայն մյուս կողմից զուգընկերոջ զայրույթը կստիպի կենդանություն տալ հարաբերություններին։ Այնպես որ, կիրառեք այս հնարքը՝ կրքի կայծը բոցավառելու համար։
Ի դեպ, նրանք լավ ճաշակ ունեն և ունակ են իրենց գեղեցկությունն ընդգծելու։ Նա իդեալական է և հրաշալի ամեն հարցում․ դուք միշտ ուրախ ու հպարտ կլինեք նրա կողքին, միասին ապագա պլաններ կծրագրեք, և պատրաստ եղեք սիրել միմյանց ամեն գիշեր։
Կույս
Դուք, հավանաբար կարծում եք, որ Կույսը ճերմակ հագուստներով անմեղ մի էակ է։ Սակայն այս կերպարը ոչ մի ընդհանուր բան չունի իրականության հետ։ Ժամանակակից կյանքում Կույսն այն կինն է, որը հանուն նոր կրքի մեկ ակնթարթում կարող է թողնել ամեն բան՝ թքած ունենալով մյուսների կարծիքի վրա։ Նա այն կինն է, ով առաջին հերթին գնահատում է ազնվությունը։ Ամբողջ կյանքում երջանկություն է փնտրում, իսկ երբ սիրահարվում է, ապա տրվում է ամբողջությամբ։
Կույս կանայք համարձակ են, սակայն զուր ժամանակ չեն վատնում մտորումների, ինքնավերլուծությունների և ինքնաքննադատությունների վրա։ Սիրում են ուշադրություն գրավել, երբ կյանքում ամեն բան կտրուկ փոխվում է։ Բայց ամենօրյա կյանքում միշտ հետևում են բացառապես տրամաբանությանը: Սովորաբար նուրբ ճաշակ ունեն ամեն հարցում։ Հատկապես դա զգացվում է հագուստի մեջ։ Աշխատանքի գնալիս էլ հագնվում են՝ ամեն մանրուքին ուշադրություն դարձնելով։ Եթե արդեն շփվել եք այս կնոջ հետ, ուրեմն նկատել եք, որ ձեր խնդիրը նրա խնդիրն է։ Կարող եք նրան վստահել և ընդհանուր բյուջեն, և ճանապարհորդությունը։ Իսկ ինքներդ ուղղակի վայելեք կյանքը։ Երբեք չի մոռանա ձեր ընկերների տարեդարձը, և չեն հանգստանա, եթե ինչ-որ հարց անլուծելի մնա։ Նրանց նյարդայնացնում է ցանկացած թերություն, և ոչ մեկն այդքան մտահոգված չէ անձնական էֆեկտիվությամբ, ինչպես որ Կույսերը։
Տանել չեն կարող, երբ նրանց քննադատում են՝ այն էլ հրապարակավ։ Եթե կարծում եք, որ ինչ-որ բան սխալ է արել, ասեք դա նրան առանձին, առանց բարկության։ Այլապես կկորցնեք նրա սերը կամ ընկերությունը։ Ոչ ոք կատարյալ չէ, սակայն Կույսերը բոլորից շատ են տառապում սեփական անկատարությունից։ Կույսերը պրակտիկ են, հազվադեպ են երազում։ Չեն սիրում դրաման և խառնաշփոթը։
Վախեցնել նրանց շատ հեշտ է, և պետք է հիշել դա։ Շատ միջոցներ կան՝ նրանց ձեր կողքին պահելու համար, սակայն ագրեսիան դրանցից մեկը չէ։ Նրանք հանգստություն և ներդաշնակություն են ուզում։ Հիշեք, որ նրանք հազվադեպ են ցուցադրում ցավը։ Եթե դուք նրանց պարբերաբար նեղացնեք, նրանք որոշ ժամանակ լուռ կդիմանան, իսկ հետո ուղղակի կլքեն ձեզ։ Կույսերը ոչ միայն համեստ և ամաչկոտ են, այլև ուժեղ և մարտական։ Նրանք պատասխանատու են, այդ իսկ պատճառով իդեալական տարբերակ են հարմարավետությունը գնահատող տղամարդկանց համար։
Կշեռք
Եթե փնտրում եք այս կամ այն թեմայով ժամերով խոսացող կին, ապա ընտրեք Կշեռք-կնոջը։ Շփումն ու աջակցությունը նրանց համար ծանր բեռ չէ, այլ հաճելի և արդյունավետ գործ։ Նրանք երջանկության և բալանսի մարդիկ են, նրանք կարծես ներքուստ շողում են և պատրաստ են քննարկել ամեն բան ձեզ հետ։
Հրաշալի ճաշակ ունեն և կարող են հագուստ ընտրել և իրենց, և տղամարդու համար։ Միևնույն ժամանակ կարող են տղամարդու գործն էլ անել՝ չկորցնելով կանացիության զգացողությունը։
Եվ կին, և տղամարդ Կշեռքները շատ խելացի են։ Եթե ձեզ անհրաժեշտ է տնտեսագետ ֆինանսական հարցերում, ապա դիմեք ձեր Կշեռք-կնոջը։ Նա ուզում է զգալ, որ դուք հաշվի եք առնում իր կարծիքը։ Հետևեք նրան, եթե ուզում եք փոխել աշխատավայրը կամ երկիրը։ Նրանք իրենց շուրջ սիրում են շատ ընկերներ հավաքել, և նրանց կենսուրախության գաղտնիքն այն է, որ ունակ են կառավարել ու տնտեսել սեփական էներգիան։ Նույնիսկ սակավախոսների հետ կարողանում են լեզու գտնել։ Եվ ՝չնայած կարծրատիպերի, հիշեք, որ այս կանայք իշխող են։ Նրանք հարկավոր են եւ զգացմունքները, եւ բանականությունը, եւ շատ հեշտությամբ կշռադատված որոշում են կայացնում։
Կշեռք կանայք հեշտ ու հանգիստ կկիսվեն արդյունավետ դիետայի բաղադրատոմսով։ Հաստատ գիտեն, ինչպես հասցնել իրենց խոսքն առանց վնասելու՝ ճիշտ նշանակետին խփելով։
Գնահատում են գեղեցկությունը, անմեղությունը և անկեղծությունը։ Եթե սա ձեր հետ ոչ մի կապ չունի, ապա հույս մի ունեցեք նրանց հետ ընկերանալ, առավելևս սիրավեպի հույսեր մի փայփայեք։ Սիրում են հետաձգել ոչ հրատապ գործերը, իսկ հետո լուծել միանգամից։ Երբ շտապում են, որպես կանոն, սխալներ են գործում։ Այդ իսկ պատճառով, զուգընկերը պետք է օգնի նրանց ՝ բարդ խնդիրներից չխուսափելու հարցում։
Կարիճ
Այս կանայք թաքցնում են իրենց ներսում խորը և խորհրդավոր գեղեցկություն, որը կարող է գնահատել միայն ամենանրբանկատ տղամարդը։ Կարիճով գայթակղվելը հեշտ է, սակայն բացահայտել կարող են ոչ բոլորը։ Նրանց հայացքը սեւեռուն է, գաղտնիքներն էլ՝ բազմաթիվ։ Սակայն չկարծեք, որ այս կանանց հեշտությամբ կարող եք գրավել հաճոյախոսություններով։ Երբեմն քնքուշ ու փխրուն թվացող Կարիճը իրականում ուժեղ է, զգացմունքային և երբեք չի թաքցնում իր պոռթկումները։ Նրանց համար գոյություն չունեն սահմաններ, եթե նրանք իսկապես ինչ-որ բան են ցանկանում։
Կարիճները խանդոտ են և նույնիսկ չեն պատրաստվում վերահսկել իրենց։ Նրանք սիրում և ատում են ամբողջ էությամբ։
Բացասական կողմն այն է, որ նրանք հաճախ պատրաստ չեն լսել այլ կարծիք։ Նրանք միշտ ձգտում են ցույց տալ, թե ով է գլխավորը։ Ու չնայած այդ փաստին՝ միշտ պատրաստ են ներել ամեն հանցանք, եթե սիրում են։ Նրանք արդար են, և ներողամիտ։ Հավատարիմ են սիրո և ընկերության մեջ։ Կարիճ Կանայք պաշտում են իշխանությունը։ Ատում են ուրիշների թուլությունը և երբեք իրենց լավ չեն զգա իրենցից թույլ մարդու կողքին։
Մարդկանց մեջ գնահատում են ուժը, վճռականությունը, արիությունը, թշնամուն տապալելու կարողությունը, ստացած արդյունքը վայելելու կարողությունը։
Այլ կանանց մեջ հակառակորդներ չեն տեսնում։ Ունակ են իրենց ընկերների և սիրեկանների տրամադրությունը ճիշտ ժամանակին բարձրացնել։ Երբ նրանք սիրում են, ջանքեր չեն խնայում՝ սիրելիին երջանկացնելու համար։ Հենց այս կանանց մասին են ասում «ճակատագրական կին»։ Երբ սկսեք ապրել նրա հետ, անպայման կհասկանք, ինչի մասին է խոսքը։ Նա, կարծես, կտեղավորվի ձեր գլխում և կզբաղեցնի ուղեղի մեծ մասը։ Նա գիտի, ինչ է սերն ու հավատարմությունը։
Աղեղնավոր
Յուրահատուկ են իրենց անկեղծությամբ։ Միշտ չեն ասելու այն, ինչ ուզում եք լսել, սակայն ազնիվ են և ուղղամիտ։ Երբեմն կարող են ոգեշնչել այնքան, որ երջանկությունից կպարեք։ Նրանք չափազանց ազնիվ են, բայց ի՞նչ արած, նրանք տեսնում են աշխարհն այդպիսին , ինչպիսին որ այն կա։ Ատում են սուտը և միշտ զգում են, թե երբ են նրանց խաբում։
Անկախ են։ Հաճախ անկախությունը մենության է բերում։ Նման կանայք հաճախ են նյարդայնանում և կարող են ձեզ գրողի ծոցն ուղարկել՝ ժպիտը դեմքին։ Բարկության պահերին ավելի լավ է չտեսնել նրանց։ Սակայն եթե դուք չափազանց բախտավոր եք և արդեն նրա հետ եք, ուրեմն իմացեք, որ անհրաժեշտ իրավիճակներում լավ ընկեր և համախոհ ունեք։
Առատաձեռն են, դիմացկուն և կարող են օգտակար լինել։ Երբեք չեն մոռանում մտերիմներին, նույնիսկ հեռավորության վրա։ Աղեղնավորները կանանց այն հազվագյուտ տեսակներից են, որոնք նույնիսկ մեծահասակ տարիքում մանկության ընկերներ ունեն։ Սա այն դեպքն է, երբ կենսուրախ աղջիկները ընկերանում են դեռ դպրոցական տարիքից, այնուհետև վերածվում են գեղեցիկ կանաց և հասկանում, որ ոչինչ չի խանգարում նրանց ընկերներ մնալ։ Մեծահասակ Աղեղնավոր-կանայք էլէգանտ և ինքնավստահ անձնավորություններ են։
Սիրո հարցերում նրանք ավելի ռոմանտիկ են, քան թվում է։ Հնարավոր է, որ ձեր կինը պահում է բոլոր սիրային նամակները կամ հիշում է առաջին ֆիլմը, որը միասին եք դիտել․․․ Սակայն մի սպասեք, որ նա դրա մասին կպատմի բոլորին․ սիրային գաղտնիքները չափազանց անձնական են։ Երբ վերջանա նրա սիրավեպը, ոչ մեկը չի նկատի նրա ներքին ողբը, և կթվա, թե դա ուղղակի սիրային խաղ էր։ Տարիքը Աղեղնավորի համար բացարձակ խոչընդոտ չէ։ Նրանք նույն երիտասարդ աղջիկներն են նույնիսկ մեծ տարիքում։ Հենց դրանով են նրանք գայթակղում տղամարդկանց։ Նրանց հետ երբեք ձանձրալի չի լինի, ունեն հումորի զգացում, և ամեն բան սիրով են անում։ Ոչ մի կին ձեզ չի համբուրի այնպես, ինչպես Աղեղնավորը։ Եվ եթե նրա նետերը խոցեն ձեր սիրտը, ապա ոչ ոք և ոչինչ ձեզ չի փրկի։
Այծեղջյուր
Այս կանայք չեն վախենում ծանր աշխատանքից և ապագան նախապես են ծրագրում։ Նրանք պատրաստ են հասնել իրենց նպատակին ամեն գնով՝ ուժով, համառությամբ, խորամանկությամբ։ Նրանց հնարավոր չէ կոտրել կամ վերացնել՝ նրանք չափազանց համեստ և անձնուրաց են։ Նրանք կարող են «մահացած» ձևանալ, սակայն երբեք չեն «մահանա»։ Սիրում են գնալ առաջ և հաշվել իրենց ձեռքբերումները։ Չափազանց հավակնոտ են և միշտ հիշում են, ինչի համար են այստեղ։ Եթե աշխարհում կա կին, որը պատրաստ է սկսել սեփական գործը առանց մեկ լումայի, դա Այծեղջյուրն է։ Լավագույն խոսքերը նրա համար ոչ թե «Ես քեզ սիրում եմ», այլ «Դու ինձ երբևէ հանդիպած կանացից ամենախելացի և իրավազոր կինն ես»։ Նրանք կարող են ձևանալ, որ գովասանքի և հիացմունքի կարիքը չունեն, սակայն այդպես չէ։
Բայց սյս կանայք գիտեն՝ որպեսզի նրանցով հիանան, ջանքեր են պետք։ Եվ չկա ավելի լավ բան, քան գիտակցել, որ նրան աջակցում են և համարում են, որ ամեն բան ճիշտ է անում։ Պարպերաբար գովելով նրան՝ շուտով կհասկանաք, որ ներքուստ նա փոխվում է։ Դա արտաքնապես չի երևա, սակայն հոգու խորքում նա ուրախությունից թռչկոտելու է։ Համառություն և հաստատակամություն պահանջող գործերում Այծեղջյուրները չունեն իրենց հավասարներին։ Եթե ձեզ բախտ է վիճակվել միություն ստեղծել Այծեղջյուրի հետ, ապա համոզված եղեք՝ ամբողջ կյանքն իրար հետ անցկացնելու ավելի լավ զուգընկեր գոյություն չունի։
Ջրհոս
Թեթևամիտ թվացող այս կանայք իրականում սիրահարվում են և հավատարիմ են մնում ընդմիշտ։ Սակայն հիշեք, որ այս մարդիկ առաջին հերթին գնահատում են ազատությունը։ Եվ եթե դուք որոշել եք բանտարկել նրանց կենցաղային ամենօրյա ձանձրույթով, համոզված եղեք՝ այս փորձարկումը կձախողվի։ Ջրհոսները պետք է նորանոր հորիզոններ բացահայտելու ազտություն ունենան, քանի որ Ջրհոսը ապագայի նշան է, բացահայտումների և հանճարեղության նշան: Հենց այս կենդանակերպի նշան ներքո է ծնվել աշխարհը փոխաց մարդկանց մեծամասնությունը․ Գալիլեյ, Թոմաս Էդիսոն, Չարլզ Դարվին, Ավրաամ Լինքոլն, Ֆրենսիս Բեկոն․․․Ցուցակն անվերջ է։ Եթե զրկեք նրանց ազատությունից, նրանք ողղակի կմարեն։ Իսկ դուք կհիասթափվեք։
Ջրհոսներն ազնիվ են և միշտ կասեն ճշմարտությունը՝ որքան էլ դաժան այն լինի։ Եվ եթե ուզում եք ձեր կողքին տեսնել խելահեղ կրքոտ և խանդավառ մեկին, ընտրեք Ջրհոսին։
Ձկներ
Ձկները Կանայք են հարյուր տոկոսով։ Նրանք գնահատում են, երբ տղամարդն իրենց պաշտպանվածության զգացողություն է տալիս, և միշտ փայփայում են իրենց սիրած էակին։ Այս հարցում ոչ մի կենդանակերպի նշան չի կարող համեմատվել Ձկների կանացիության հետ։ Նրանք սիրով են ընդունում իրենց տղամարդու քնքշանքն ու հոգատարությունը և ավելի շատ սիրում են, երբ իրենց ասում են, եւ ասում, որ նրանք գեղեցիկ են և կանացի։
Ձկները կարող են ողջ օրն անցկացնել ձեզ հետ, կամ ժամեր շարունակ նստել սեղանի շուրջ և զրուցել տարբեր թեմաներով, և որքան ժամանակ էլ որ դուք ծանոթ լինեք, նա միշտ հնարավորություն կտա ձեզ վայելելու իր հետ անցկացրած ժամանակը այնպես, կարծես դուք վաղեմի դպրոցական ընկերներ եք։
Նրանք սիրող մարդիկ են, և միշտ պատրաստ են զարմացնել իրենց տղամարդուն։ Ձկները գիտեն՝ երբ և որտեղ է պետք հագնել նուրբ ժանյակներով ճերմակ զգեստ, իսկ երբ՝ օրիգինալ որևիցե բան․․․