Ереван, 01.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Առաջ օրենքներն ընդունվում էին՝ հաշվի առնելով հասարակության պահանջները»

МЕЖДУНАРОДНОЕ

rossaprimavera.ru-ն «Հայացք Հայաստանից. ցանկանո՞ւմ եք բռնության մակարդակի նվազեցում, կանգնեցրե՛ք անհատի դեգրադացիան» վերնագրով հոդվածում գրում է, որ Ռուսաստանում ամբողջ թափով ընթանում է «ընտանեկան-կենցաղային» բռնության կանխարգելման մասին օրինագծի քննարկումը: 

Այդ օրինագծի լոբբիստները և լոբբիստուհիները մանիպուլացնում են թվերով և խոսում դրա անհավանական օգուտի մասին: 

Փորձագետները և իրավաբաններն էլ ապացուցում են, որ նման օրենքը կբերի ոչ թե օգուտի, այլ վնասի: Ավանդական ընտանիքի քայքայման մեխանիզմների ներդրման դեմ պայքարող քաղաքացիներն էլ ամբողջ երկրով մեկ բողոքի ակցիաներ են անցկացնում: 

Ընտանեկան-կենցաղային բռնության կանխարգելման մասին օրինագիծը արդեն գործում է որոշ եվրոպական երկրներում և ներկայումս աշխատանքներ են գնում այն հետխորհրդային տարածքի երկրներում ներդնելու ուղղությամբ: 

Հենց այդ հարցերով էլ rossaprimavera.ru-ի թղթակիցը հարցազրույց է անցկացրել «Հանուն հայկական ապագայի» հասարակական կազմակերպության նախագահ Արմինե Սահակյանի հետ:

Լրագրող.-Պատմեք, թե ինչ կազմակերպություններ և մարդիկ են Հայաստանում առաջ մղում ընտանեկան-կենցաղային բռնության կանխարգելման մասին օրինագիծը:

Արմինե Սահակյան. -Ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում այդ «բեռը» իրենց վրա են վերցրել ֆեմինիստական և դրամաշնորհային այն կազմակերպությունները, որոնք իրենց գործունեությունը իրականացնում են «մարդու իրավունքների պաշտպանության» կարգախոսի տակ: 

Ընդ որում, ավելի խորն ուսումնասիրելու դեպքում ակնհայտ է դառնում, որ ինչպես հայկական, այնպես էլ ռուսական այդ լոբբիստները թե՛ նույն դոնորներն ունեն, թե՛ ներկայացնում են նույն ապացույցները և իրականացնում են համանման ակցիաներ: 

Օրինակ՝ Հայաստանում այդ օրինագծի խորհրդարանական քննարկումներին ներկա է եղել ռուսաստանցի հայտնի լոբբիստ Ալյոնա Պոպովան: Իրականում հետխորհրդային տարածքում առկա է այդ ուղղությամբ աշխատող հզոր կապակցված ցանց:

 

Լրագրող. -Ինչպե՞ս է այդ ամենին արձագանքում հասարակությունը: 

Արմինե Սահակյան. -Ցավոք, ոչ միշտ ակտիվորեն: Շատերը չեն խորանում օրենքի նախագծի իմաստի մեջ, և առաջին հերթին դրա մեղավորը քաղաքական էլիտան է: 

Քանի որ քաղաքական էլիտան պատասխանատվությունը իր վրա չի վերցնում՝ օգնության է գալիս քաղաքացիական հասարակությունը, և հենց այդ պատճառով էլ ցանկացած երկրում փորձում են քայքայել այդ քաղհասարակությունը՝ այն փոխարինելով սուրոգատ գրանտակերներով: 

Լրագրող. -Ի՞նչ մակարդակի է ընտանե - կան բռնությունը Հայաստանում, և արդյո՞ք այն տարբերվում է այլ երկրներից: 

Արմինե Սահակյան. -Համեմատած հենց նույն արևմտյան երկրների հետ՝ Հայաստանում ընտանեական բռնության մակարդակը բավականին ցածր է, չնայած դա չի ենթադրում, որ այն ընդհանրապես չկա, և պետք չէ դրա դեմ պայքարել: 

Սակայն եթե այդ ամբողջ պայքարը ամփոփվում է երկու կարգախոսների տակ՝ «Տղամարդը հրեշ է» և «Տունը աշխարհի ամենավտանգավոր տեղն է», դա չի կարող բերել բռնության մակարդակի անկման, այլ ուղղակի լարվածություն կառաջացնի սեռերի միջև և ընտանիքում: Եվ անգամ կարող է բերել բռնության մակարդակի աճի, քանի որ չի կարելի միանշանակ մեղավոր ճանաչել մեկին, իսկ մյուսին ճանաչել զոհ: 

Պետք է հասկանալ բռնության պատճառները, որոշել ռիսկի խմբերը, որոշել աշխատանքի ուղղությունները, և այդ ամենը՝ պետական մակարդակով, այլ ոչ թե արտասահմանյան կազմակերպությունների միջոցով: 

Ընդ որում, հատուկ ուշադրության են արժանի երեխաները և դեռահասները, քանի որ արժեքների պաշարով մարդը չի կարող դառնալ բռնացող: Բռնության մակարդը իջեցնելու համար պետք է կանգնեցնել անհատի դեգրադացիան: 

Լրագրող.-Հայաստանը ֆեմինիստուհիների դեմ պայքարի հաջող փորձ ունի, պատմեք դրա մասին: 

Արմինե Սահակյան. -Դա այդպես էր մինչև այն պահը, քանի դեռ պետությունը աջակցում էր հասարակությանը: Առաջ օրենքներն ընդունվում էին՝ հաշվի առնելով հասարակության պահանջները, քանի որ քաղաքական էլիտայում միշտ եղել են մարդիկ, որոնք պաշտպանել են ավանդական հայկական արժեքները: 

Սակայն 2018 թվականի հեղաշրջումից հետո իշխանության ղեկին են հայտնվել ֆեմինիստական կազմակերպություններին աջակցող գործիչները: 

Ներկայումս իրականացվում է երեխաների խնամքով և պաշտպանությամբ զբաղվող պետական կազմակերպությունների լիկվիդացիա, և դրանով զբաղվելու իրավունքի ու պատասխանատվության փոխանցում մասնավոր կազմակերպություններին, որը յուվենալ արդարադատության վատագույն տարբերակի ներդրումն է: 

Ի դեպ, այդ բոլոր մասնավոր կազմակերպությունները կա՛մ գործում են արտասահմանյան դրամաշնորհներով, կամ էլ ուղղակի հանդիսանում են արտասահմանյան կազմակերպություններ: 

Ներկայումս Հայաստանում հիմնական հակադրությունը վերաբերում է Ստամբուլ յան կոնվենցիայի ընդունմանը: 

Ըստ էության, այդ կոնվենցիան հնարավորություն է տալիս արտասահմանյան հսկողության կառույցին խառնվել երկրի ներքին գործերին, թելադրել իրեն անհրաժեշտ քաղաքականությունը և պայմաններ դնել, այդ թվում՝ ուսումնական ծրագրերում ֆեմինիզմի և ԼԳԲՏ-ի քարոզչությանն ուղված նյութերի ներառումը: 

Լրագրող. -Ինչպե՞ս է եկեղեցին վերաբերվում այս ամենին: 

 

Արմինե Սահակյան.  -Եկեղեցին աջակցում է այդ օրենքների հետևանքներով մտահոգված հասարակությանը, և շատ հոգևորականներ մասնակցում են Ստամբուլյան կոնվենցիայի հարցերով քննարկումներին: 

Եկեղեցին միանշանակորեն հայտարարել է իր բացասական վերաբերմունքի մասին: Հավանաբար ոչ մի խելքը գլխին իշխանություն չի համարձակվի հակամարտության մեջ մտնել եկեղեցու հետ, հատկապես, եթե հարցը վերաբերում է ավանդական ընտանեկան արժեքներին և երեխաների դաստիարակությանը: 

Բանն այն է, որ հասարակությունը անպայման եկեղեցու կողմը կկանգնի: Ցանկալի է, որ նման հարցերում եկեղեցին և պետությունը լինեն կողք կողքի: Հույս ունենանք, որ ապագայում այդպես կլինի…

Կամո Խաչիկյան

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами