Ереван, 11.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ձկների կենսական ներուժը ցածր է․ դեկտեմբերի 18-ի աստղագուշակը

ЛАЙФ

Խոյ. Հավանական է նոր հետաքրքրությունների առաջացում, դուք մեծ հաճույքով եք ձեր առջև բացում այն ոլորտներն ու բնագավառները, որոնք նախկինում ձեզ համար փակի տակ էին: Այն առավելապես հարմար է ցանկացած շփման համար՝ ինչպես գործնական, այնպես էլ ոչ պաշտոնական: Հանդիպումներն անցնում են բավական հաճելի, ձեզ հաջողվում է ստանալ զրուցակիցների աջակցությունը և նրանց ուշադրությունը բևեռել այն գաղափարների և նախագծերի վրա, որոնք ձեզ առավել հեռանկարային են թվում: Հնարավոր են դրամական մուտքեր՝ ոչ զգալի, սակայն հաճելի:

Ցուլ. Գործում եք բավական խելամիտ, այդ իսկ պատճառով էլ լուրջ սխալներ թույլ չեք տալիս: Եթե անգամ որոշ դեպքերում դուք կտրուկ եք լինում, մտերիմները չեն նեղանում, քանի որ ծանոթ են ձեր բնավորությանը: Շատ խնդիրներ մնում են չլուծված, սակայն դա ձեզ քիչ է անհանգստացնում: Փոխարենը ձեզ ավելի շատ մտահոգում են ձեր անձնական գործերը, և պետք է ասել՝ ոչ անհիմն, քանի որ ձեր մերձավորների հետ հարաբերություններում ծագել են լուծում պահանջող խնդիրներ:

Երկվորյակ. Օրը բոլորովին հարմար չէ ազդեցիկ մարդկանց հետ շփումների համար՝ փորձելով ստանալ նրանց հովանավորությունը, դուք մեկը մյուսի ետևից հիմարություններ եք թույլ տալիս և արդյունքում խաչ եք քաշում ձեր ձեռնարկումների վրա: Նշանի բազմաթիվ ներկայացուցիչներ ընդունում են կարևոր որոշումներ, հաշվի չնստելով ուրիշների կարծիքի հետ, դրանով իսկ ձեռք բերելով նոր հակառակորդներ: Ծագում են ֆինանսական դժվարություններ, ընդ որում՝ հիմնականում ձեր մեղքով, քանի որ դուք ծախսում եք շատ ավելի, քան կարող եք ձեզ թույլ տալ:

 

Խեցգետին. Ցանկալի չէ զբաղվել կոմերցիոն գործունեությամբ, իսկ գործարքներ կնքել պետք է մեծ զգուշավորությամբ: Անգամ ամենապարզ խնդիրների լուծումը սովորականից ավելի շատ ժամանակ է խլում: Դժվարությունները ծագում են ինչպես գործնական, այնպես էլ՝ անձնական հարաբերություններում՝ դուք վիճում եք անգամ այն մարդկանց հետ, ում հանդեպ անկեղծ համակրանք եք տածում: Հույս ունենալով լեզու գտնել ղեկավարության հետ, կամ բարեհաճ տպավորություն թողնել ազդեցիկ մարդկանց վրա, դուք համառորեն ցուցադրում եք ձեր արժանիքները, սակայն ոչ մի լավ բանի դա չի բերում:

Առյուծ. Ցանկալի չէ այցելել պետական հաստատություններ, գործ ունենալ չինովնիկների և իշխանության ներկայացուցիչների հետ: Գնումները դժվար թե հաջող լինեն: Ինչ-որ գործեր, իհարկե, արվում են, սակայն ուշադրություն պահանջող գործերին դուք մոտ չեք գալիս, քանի որ չեք հավատում ձեր ուժերին: Արժե օգնության դիմել գործընկերներին, կամ աշխատակիցներին՝ ձեզ կաջակցեն և շատ խնդիրներ կլուծվեն: Հնարավոր են դրամական մուտքեր, պարգև՝ նախկինում արված գործի դիմաց:

Կույս. Օրը բարենպաստ է նոր ծանոթությունների համար: Համբերատար եղեք, մի արագացրեք իրադարձությունները, անգամ եթե խոսքը գնում է ձեզ համար մի ինչ-որ շատ կարևոր բանի մասին: Չարժե ռիսկի գնալ, խաղասեղանին դնել ձեզ համար թանկ մի բան: Բարեբախտաբար, նման անբարենպաստ իրավիճակում դուք կարող եք հույսը դնել մտերիմների աջակցության և ըմբռնման վրա: Նրանք կարող են առաջարկություններ անել, որոնք արժե ինչպես հարկն է ծանրութեթև անել:

Կշեռք. Օրը հարմար է ճշգրիտ և բնական գիտություններով զբաղվելու և ընդհանրապես՝ ուսման համար: Դու լրջամիտ եք, և դա ձեզ հատկապես հմայիչ է դարձնում նրանց աչքերում, ովքեր չեն սիրում թեթևամիտ և մակերեսային մտածողություն: : Դուք հասնում եք ձեր առջև դրված նպատակներին, սակայն դրանց մոտենում եք այնպիսի ճանապարհներով, որոնց մասին ուրիշները անգամ գլխի չեն ընկնում: Օրը հարմար է գործնական բանակցությունների և պոտենցիալ աշխատատուների հետ հանդիպումների համար, կարելի է հասնել համագործակցության՝ ձեզ համար ձեռնտու պայմանների:

Կարիճ. Օրը հարմար է հաշվարկների, փաստաթղթերի հետ աշխատելու համար: Ներդաշնակ են դասավորվում մտերիմների հետ հարաբերությունները, կարելի է վերջ դնել վեճերին ու թյուրիմածություններին: Նշանի սիրահարված ներկայացուցիչները կկարողանան ուրախացնել իրենց , իսկ միայնակներին հաճելի անակնկալ է սպասում: Դուք չեք դրսևորում նախաձեռնություն գործերում, ինչով փոքր-ինչ տխրեցնում եք ղեկավարությանը, սակայն չեք մոռանում ձեր պրոֆեսիոնալ պարտավորությունների մասին:

Աղեղնավոր. Այսօր դուք հակված եք չմտածված գնումներ անել, օրինակ՝ գնել հագուստ, որը երբեք չեք հագնելու: Ամենուր, որտեղ դուք հայտնվում եք, բազմաթիվ են այն մարդիկ, ովքեր ցանկանում են շփվել ու սիրախաղով զբաղվել ձեզ հետ: Հնարավոր է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ, որը ձեր կյանքում կարևոր դեր կխաղա: Աշխատանքի վրա կենտրոնանալը հեշտ չի լինի, ոչ մի խանդավառություն չեն առաջացնում այն գործերը, որոնք ստեղծագործ մոտեցում չեն պահանջում:

Այծեղջյուր. Շատ դժվար օրվա կտրվածքով է ինչ-որ բան պլանավորել, քանի որ հանգամանքներն արագ փոխվում են, ստիպված եք լինելու հարմարվել, ընթացքում փոփոխել ձեր գրաֆիկը:Հնարավոր են վեճեր աշխատակիցների հետ, թյուրիմածություններ՝ աշխատավայրում: Նշանի բազմաթիվ ներկայացուցիչներ իրենց թույլ են տալիս կտրուկ արտահայտություններ անել ղեկավարության և գործընկերների հասցեին, դրանով իսկ իրենց պրոֆեսիոնալ դիրքերը խոցելի դարձնելով:

Ջրհոս. Օրը բարենպաստ է ցանկացած ստեղծագործ աշխատանքի համար, սակայն նկատի ունեցեք, որ դուք շատ զգայուն եք քննադատության հանդեպ և լրջորեն կվրդովվեք, եթե որևէ մեկը ըստ արժանվույն չգնահատի ձեր աշխատանքի պտուղները: Նշանի որոշ ներկայացուցիչներ անում են իրենց գրպանին ոչ համապատասխան գնումներ, մյուսներն էլ՝ տիտանական ջանքեր են թափում, որպեսզի մերձենան այն մարդու հետ, ում հետ մեկ անգամ չէ, որ ապարդյուն փորձել են լեզու գտնել:

Ձկներ. Կենսական ներուժը ցածր է, և դուք հոգնում եք սովորականից ավելի շուտ: Այնպես որ՝ խուսափեք ծանրաբեռնվածություններից և մի փորձարկեք ձեր օրգանիզմը՝ ցանկացած ավելորդությունից ավելի լավ է խուսափել: Դուք հեշտությամբ եք հասնում հաջողության, այդ թվում և՝ ձեզ համար բոլորովին նոր ոլորտներում: Հնարավոր են նոր ծանոթություններ, որոնք հեռանկարային կլինեն ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ՝ անձնական առումով:

Великая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Звон в колокол на Лондонской фондовой бирже ознаменовал включение Америабанка в индекс FTSE 100 в составе группы LFG