Գ.Ծառուկյանի աջակցությամբ ԲՀԿ ԵՄ անդամները Մոսկվայում և Կազանում մասնակցել են տարբեր համաժողովների
ОБЩЕСТВОՆոյեմբերի 23-27-ը ԲՀԿ Երիտասարդների միության անդամները, կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ, Մոսկվայում մասնակցել են ռուս-հայկական երիտասարդական ամենամյա 5-րդ համաժողովին: «Ապագան միասին» խորագրով համաժողովի օրակարգում եղել են բնապահպանական, տեղեկատվական տեխնոլոգիաներին և այլ ոլորտների վերաբերող հարցեր: ԲՀԿ Երիտասարդների միության անդամների առաջարկով՝ առաջիկայում կձևավորվի ԵԱՏՄ երիտասարդական խորհրդարան: Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Հայաստանի Երիտասարդական կառավարության ծրագրի ղեկավարն էլ, նոյեմբերի 27-30-ը, Կազանում մասնակցել է «Երկրի երիտասարդական թիմը» համառուսական համաժողովին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



