Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքում. մահացածը ոստիկանության նախկին աշխատակից է
ЛАЙФԱյսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 17։15-ի սահմաններում ВАЗ 21215 մակնիշի 35 MG 092 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Ծաղկունք-Զովաբեր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում՝ Դդմաշեն գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, այնուհետև գլխիվայր շրջվելով՝ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։
Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Դդմաշեն գյուղի բնակիչ՝ 43-ամյա Արամ Քոչարյանը տեղում մահացել է, իսկ 1 հոգի՝ Դդմաշեն գյուղի բնակիչ՝ 43-ամյա Շավարշ Գրիգորյանը, տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։
Կայքի տեղեկություններով՝ մահացածը ոստիկանության նախկին աշխատակից է եղել։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...



