«Խորհրդավոր, տարբերվող». Իվետա Մուկուչյանի հմայիչ կերպարը
ЛАЙФԱռավել մանրամասն ՝այստեղ
Երգչուհի Իվետա Մուկուչյանը միշտ առնանձնանում է իր ոճային կերպարներով։ Հերթական լուսանկարում երգչուհին կրկին փայլել է իր գեղեցկությամբ։
Լուսանկարը՝ @koloyanrobert
Instagram-յան էջում հրապարակված կադրերում Իվետան արձակել է մազեր եւ արտահայտիչ շպար ընտրել, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Մեկնաբանություններում երգչուհին հետեւորդներին հարցրել է՝ ինչպիսին էր 2019թ.-ը նրանց համար։ Օգտատերերը շտապել են հաճոյախոսություններ գրել հմայիչ երգչուհուն։ «Շքեղ կին», «Ինչպես միշտ, տարբերվող, խորհրդավոր, իսկ գեղեցկության մասին խոսք չկա»,- նշել են օգտատերերը։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Իվետան փայլուն բոդի է կրում, որը համադրել էր հետաքրքիր վերնազգեստի հետ։ Իվետան սեւ, երկարաճիտ բարձրակրունկներ էր ընտրել։ Նա պատկերված էր ելույթի ընթացքում, իսկ հրապարակման մեկնաբանություններում գրել էր. «Ոչ ոք ավելի վայրի չի համբուրում, քան բարձրախոսը»։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին արել երգչուհուն։ «Հզոր կին, հպարտանում եմ քեզանով», «թագուհի», «սիրում եմ քո գեղեցկությունը»,- գրել են օգտատերերը։