«Լիվերպուլն» ունի նոր հարձակվող
СПОРТԱնգլիական «Լիվերպուլը» հայտարարել է ճապոնացի հարձակվող Տակումի Մինամինոյի տրանսֆերի մասին։ Մոտ հինգ տարի ավստրիական «Զալցբուրգում» անցկացրած 24-ամյա ֆուտբոլիստը գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմում հանդես կգա հունվարի 1-ից։ Նա ստացել է 18 համարի խաղաշապիկը, հայտնում է լիվերպուլյան ակումբի մամուլի ծառայությունը։
Մինամինոյի տրանսֆերային գինը «Զալցբուրգի» հետ պայմանագրով 8 միլիոն եվրո էր։ Նա 2015թ․ հունվարին էր տեղափոխվել ավստրիական թիմ ճապոնական «Սերեսո Օսակայից» 800 հազար եվրոյով։
Ճապոնիայի հավաքականի ֆուտբոլիստն Ավստրիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 14 հանդիպման, խփել 5 գոլ։ Չեմպիոնների լիգայում նա մասնակցել է 6 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



