«Շատ տեղեր կան, որտեղ պայմանները վատ են»․ՊՆ մամուլի խոսնակը՝ Զինկոմիսարիատի շենքում փլուզման մասին
ОБЩЕСТВОՊաշտպանության նախարարության ենթակայության ներքո գտնվող շատ տեղերում կա, որ իրականում պայմանները վատ են և հիմնավոր նորոգման կարիք կա, բայց մեր հնարավորությունները հիմա չեն ներում, որ հիմա նորոգենք։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ արձագանելով N1 Զինվորական կոմիսարիատի երկհարկանի շենքում փլուզման մասին հարցին։
Նա հայտնեց, որ զորակոչիկներից մեկի ծնողի ոտքը կամ ձեռքը հնարավոր է կոտրված լինի․ «Մնացած 10 հոգին թեթև քերծվածքներ են ստացել, շուտով դուրս կգրվեն։ Տուժողների թվում կոմիսարիատի աշխատակիցներ չկան»։
Դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հասցեում գտնվող N1 Զինվորական կոմիսարիատի երկհարկանի շենքում տեղի է ունեցել փլուզում. կա 11 տուժած։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



