Գյումրիում բերման են ենթարկել հոսանքի թանկացման դեմ բողոքող 12 քաղաքացու (Ֆոտո)
ОБЩЕСТВОՀունիսի 23–ի վաղ առավոտյան Ոստիկանության Կումայրու բաժնի աշխատակիցները բերման են ենթարկել Գյումրիում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ նստացույց անող 12 ակտիվիստների։ Նշենք, որ գյումրեցիները նախօրեին նստացույց էին սկսել քաղաքի Թատերական հրապարակում` ի աջակցություն Երեւանում բողոքի երթ եւ նստացույց անող քաղաքացիների։
Ոստիկանության շենքից քիչ առաջ դուրս եկավ բերման ենթարկվածներից Տիգրան Պետրոսյանը, որը լրագրողներին ասաց, որ ոստիկանությունում իրենց տեղեկացրել են, որ հարուցվել է քրեական գործ` խուլիգանության հատկանիշներով։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Երեւանի Բաղրամյան պողոտայից ոստիկանությունը Բաղրամյան փողոցում նստացույցը ցրելու ընթացքում բաժիններ է տարել 237 անձի:


1
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
2
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
3
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
4
Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank
5
Стартовал финальный этап турнира Junius



