15 անսպասելի բան, որ կարող է գրգռել տղամարդկանց երևակայությունը
ЛАЙФԿարծում եք՝ տղամարդկանց գլխավոր գրգռիչները ժանեկազարդ ներքնազգեստներն ու կատարյալ կազմվա՞ծքն են: Սակայն կան բաներ, որ ավելի ուժգին են գրգռում տղամարդկանց երևակայությունը:
Զայրույթ
Անկեղծ ասած՝ դեռևս ոչ մի գիտնական չի բացատրել, թե ինչ են տղամարդիկ գտնում կատաղած կանանց մեջ, սակայն մենք բոլորս էլ կյանքում գոնե մի անգամ լսած կլինենք «դու գեղեցիկ ես, երբ զայրանում ես» արտահայտությունը: Տպավորություն է ստեղծվում, թե նրանք փորձում են հանգստացնել կամ ավելի զայրացնել կնոջը, բայց իրականում տղամարդիկ իսկապես հիանում են նրանցով, և դա խիստ գրգռում է նրանց:
Առավոտյան ձգումներ
Այսպես կոչված հարմարավետ կինն իր ընտրյալին անտարբեր չի թողնի: Իհարկե, բարձրակրունկ կոշիկներով դեֆիլեն նրան դուր կգա, բայց ահա անկողնու մեջ առավոտյան ձգումները և անգամ փոքր-ինչ ծիծաղելի, մանկական գիշերահագուստն ավելի մեծ ազդեցություն կարող են գործել: Եվ սա իր բացատրությունն ունի. քնաթաթախ վիճակում կինն ավելի անպաշտպան է թվում, հետևաբար այդ պահերին նա անվերապահորեն և ամբողջությամբ պատկանում է զուգընկերոջը, իսկ տիրելու զգացումից առավել հիասքանչ բան կա՞:
Մաքուր դեմք
Որոշ տղամարդիկ բացարձակապես անտարբեր են դիմահարդարման նկատմամբ, ուրիշներն էլ ցանկություն են ունենում մաքրել ձեր դեմքը: Եվ դա՝ այն դեպքում, երբ մենք գեղահարդարման միջոցներ ձեռք բերելու համար հսկայական գումարներ ենք ծախսում: Տղաները գերադասում են բնականությունը մաքուր տեսքով: Իհարկե, կասկածներ կան, որ նրանց պարզապես դուր չի գալիս պայքարել շրթներկի և տոնային քսուքի դեմ:
Թափթփված մազեր
Նույն սխեման է, ինչ գիշերահագուստով ձգումների դեպքում: Քամահարված մազերով դուք շատ հարմարավետ ու հարազատ եք թվում: Դուք, իհարկե, կարող եք աստղաբաշխական գումարներ ներդնել վարսահարդարման միջոցների մեջ, բայց նրան բոլորովին էլ կատարյալ հարդարած մազերը չեն դուր գալիս: Հավանաբար իմաստն այն է, որ նրան դուք եք դուր գալիս, այլ ոչ թե ձեր բազմաչարչար գանգուրները:
Երաժշտական որևէ գործիք նվագելը
Էականն այստեղ կոնկրետ գործիքը չէ, այլ նվագելու իրապես կանացի ոճը: Հակառակ սեռը դա շատ գայթակղիչ մի բան է համարում: Իսկ եթե դուք նաև տաղանդավոր երգչուհի եք, ապա, վստահաբար, ձեր ոտքերի առջև կհայտնվի գեղեցիկը գնահատող ոչ մեկ հոգի:
Վանդակավոր վերնաշապիկ
Վանդակավոր վերնաշապիկ հագած աղջիկը տղամարդկանց մոտ մի տեսակ վայրենու տպավորություն է թողնում, որը դեմ չէ նաև հիանալի արարքներ կատարելուն, բայց չափը մի անցեք: Երբեմն նաև այլ հագուստ կրեք, այլապես վանդակներն արդեն սովորական կթվան ու կկորցնեն իրենց էֆեկտը:
Կնճիռներ
Մեզ համար աչքերի շուրջը գործված առաջին սարդոստայնը կարող է արձակուրդ վերցնելու և ծերության առաջին նշանների համար ողբալու առիթ հանդիսանալ, բայց տղամարդիկ այդպես չեն մտածում: Շատերը համարում են, որ կնճիռները բավականին գայթակղիչ բան են: Նրանց կարծիքով՝ ծերության նշանները խոսում են այն մասին, որ իրենց առջև փորձառու, հասուն կին է:
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ