Թուրքիայում շարունակվում են «Քուրդիստանի բանվորական» կուսակցության դեմ իրականացվող գործողությունները
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի ներքին գործերի նախարարությունը նախօրեին հայտարարել է երկրի հարավ-արևելյան Շըրնաք նահանգում «Kıran-9 Ջուդի լեռներ» և Հաքքարի նահանգում «Kıran-10 Քազանի հովիտ» օպերացիաների մեկնարկի մասին:
Նախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ չնայած եղանակային բարդ պայմաններին` շարունակվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) դեմ իրականացվող գործողությունները: Նպատակն է վերոհիշյալ շրջաններում վնասազերծել քուրդ զինյալներին և խոչընդոտել ձմռան ամիսներին վերջիններիս ամրակայմանը:
Նշվում է, որ PKK-ի դեմ իրականացվող գործողություններին մասնակցում են Շրնաքի ոստիկանության շրջանային հրամանատարության 84 օպերատիվ խումբ` 1260 ծառայողներով, իսկ Հաքքարիում 48 օպերատիվ խումբ` 730 ծառայողներով:
1
Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»
2
А как будут определены 300-500 тысяч? «Паст»
3
Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»
4
Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»
5
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие



