Ереван, 01.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Պե­տու­թյուն­նե­րը որո­շել են բա­ժա­նել զար­գաց­ման տար­բեր բնագավառներն ըստ «պա­տասխա­նատ­վու­թյան ոլորտ­նե­րի»

МЕЖДУНАРОДНОЕ

mk.ru- ն «ԵԱՏՄ-ի հնգամյակը. պատժամիջոցները, առևտրային պատերազմները և միմյանց «ոտք գցելը» տնտեսական աճի մրցավազքում» վերնագրով հոդվածում գրում է, որ 2014 թվականին ԵԱՏՄ ստեղծելու մասին պայմանագրի ստորագրման ժամանակ նախանշված ահռելի պլանները, ցավոք, իրականացնել չի հաջողվել, սակայն այդ կառույցի գոյատևման բարդ պայմանները շատ բան են սովորեցրել անդամ-երկրներին: 

Սանկտ Պետերբուրգում հավաքվել էին ԵԱՏՄ հնգյակի բարձրագույն պաշտոնյաները, որպեսզի քննարկեն Եվրասիական ինտեգրացիայի ստրատեգիան: 

Այդ փաստաթուղթը դեռ մինչ իր ծնվելն էր դարձել վիճելի: 

Ըստ մտահղացման, այդ նոր ստրատեգիան պետք է շահավետ օգտագործի միջպետական տարբերությունները և յուրաքանչյուր պետության անհատական հետաքրքրությունները: ԵԱՏՄ-ի ապագա զարգացմանն ուղղված քննարկվող ստրատեգիական փաստաթուղթը պահվում է գաղտնի: 

Հայտնի է միայն, որ երբ ստեղծվել էր ԵԱՏՄ-ն, այն ժամանակ առանցքային հաստատունը 180 միլիոնանոց ընդհանուր շուկայի ստեղծման հեռանկարն էր (դրական էր այն, որ ԵԱՏՄ մոդելը փորձարկվել էր մաքսային միության տեսքով, որն էլ ընկել էր տնտեսական միության ստեղծման հիմքում): Իսկ ներկայումս պետությունները որոշել են բաժանել զարգացման տարբեր բնագավառներն ըստ «պատասխանատվության ոլորտների», մտցնել, այսպես կոչված, աշխատանքի նախագծային սկզբունք:

 Ինչպես հայտարարել է Տիգրան Սարգսյանը, դա կնպաստի «միջազգային մակարդակով եվրասիական բրենդների» ստեղծմանը: Այդ նպատակով էլ առաջարկվել է «միության յուրաքանչյուր անդամ երկրի համար որոշել մեկ առաջնահերթ նախագիծ», որպեսզի արդյունքում ԵԱՏՄ-ում ստացվեն «հինգ հետաքրքրության այնպիսի ոլորտներ, որոնցից յուրաքանչյուրի իրականացումը կապված է լինելու այլ երկրների որոշած նախագծերի առաջընթացից»: 

Օրինակ՝ Ղազախստանը առաջարկել է գլխավորել Եվրասիական արտահանման կենտրոնը: Ընդ որում, այն պատճառով, որ վերջին ժամանակներում այդ երկիրը դարձել է ԵԱՏՄ այլ անդամների՝ ինչպես միության ներսում, այնպես էլ միությունից դուրս ազատ առևտրի մասին կարծիքների առանցքային արտահայտողը: 

Բացի դա, Նուրսուլթանը համարյա թե Մոսկվայի միակ «հակակշիռն» է միության ներսում, և հանդիսանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում առևտրի մեջ սահմանափակումներին վերաբերող հարցերի քննարկման գլխավոր նախաձեռնողը: 

Միայն վերջին շրջանում ղազախ արտադրողները ավելի քան 40 բողոք են ուղարկել այդ հանձնաժողով, ընդ որում՝ հիմնականում այդ բողոքները վերաբերել են ռուսական կողմի գործողություններին: 

Բելառուսին Եվրասիական տնտեսական հանձնաժողովում առաջարկվել է համակարգել ստեղծվելիք Եվրասիական տրանսպորտային ընկերության աշխատանքները: 

Մինսկը այդ ոլորտում մեծ փորձ ունի, և միայն 2018 թվականին միության ընդհանուր տրանսպորտային ծառայությունների 44 տոկոսը իրականացվել է այդ երկրի կողմից, որը ցուցադրում է աշխարհաքաղաքական դիրքի օգտագործման և այդ դիրքի գումարայնացումը ապահովելու հաջողությունները:

 

Ղըրղըզստանին առաջարկվել է կոորդինացնել Եվրասիական զբաղվածության կենտրոնը, քանի որ, ի տարբերություն ԵԱՏՄ այլ երկրների, Բիշքեկը շատ մեծ ուշադրություն է դարձնում միգրացիոն հարցերին: Ղըրղըզական մայրաքաղաքում բաց տեքստով հայտարարում են, որ միայն ազատ շուկան, այդ թվում աշխատաշուկան, կարող է դառնալ ինտեգրման միակ ուղին:

Հայաստանին առաջարկվել է ստեղծել Եվրասիական զարդագործական բրենդ: Հայ ոսկերիչների աշխատանքները համաշխարհային ճանաչում ունեն և միաժամանակ այդ հանրապետության զարդագործության մասին օրենսդրությունը կարելի է համարել եվրասիական տարածքում ամենաառաջադիմականը:

 Օրինակ՝ Ռուսաստանում գոյություն ունի զարդագործական արդյունաբերության արտադրանքի արտահանման երկարատև մաքսային ձևակերպումների համակարգ, որը տևում է երկու շաբաթից մինչև մեկ ամիս: Իսկ ահա նմանատիպ գործընթացների համար Հայաստանում, ինչպես նաև Բելառուսում, պահանջվում է միջինը մեկ օր: 

Բացի դա, հենց Հայաստանն է, 2019 թվականին նախագահելով ԵԱՏՄ-ում, ուշադրությունը կենտրոնացրել միության ներսում զարդագործական ոլորտի զարգացման վրա և այդ ոլորտը հայտարարել որպես հիմք հանրահայտ եվրասիական բրենդների ստեղծման հայեցակարգ մշակելու համար: Վերջերս էլ ԵԱՏՄ միջգերատեսչական պետական խորհուրդը հաստատել է անդամ երկրներից զարդագործական արտադրանքը երրորդ երկրներ արտահանելու միջոցառումների պլանը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա առաջարկվել է զբաղվել Եվրասիական թվային գրասենյակի ստեղծման հարցերով: Այս դերը Մոսկվայի համար ընտրվել է նաև այն պատճառով, որ մոտակա հինգ տարիների ընթացքում Ռուսաստանը նախատեսել է ավելի քան 30 միլիարդ դոլար ուղղել թվային տնտեսության էկոհամակարգերի բաղադրիչների ստեղծման ուղղությամբ, և ԵԱՏՄ անդամ մյուս երկրները ևս կարող են «հարել» այդ մշակումներին և օգտագործել դրանք:

Այնուամենայնիվ, նշենք, որ սրանք ընդամենը գաղափարներ և առաջարկություններ են, և որպեսզի իրականություն դառնան, պետք է հաստատվեն ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների կողմից:

 Ցանկացած դեպքում առայժմ հասկանալի է միայն մեկ բան. բոլոր անդամ երկրները նպատակ ունեն օգտագործել ԵԱՏՄ-ն կոնկրետ իրենց համար առավելագույն օգուտով: 

Թեկուզ և այն նպատակով, որ օգտագործվի մեծ միության հնարավորությունները ներդրումներ բերելու և արտաքին շուկաներ դուրս գալու համար: Սակայն այդ պատճառով էլ նպատակաուղղվածություն է նկատվում՝ թույլ չտալ ուրիշներին խախտել ազատ առևտրի կանոնները:

Կամո Խաչիկյան

 

Генрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan Opera