Հենրիխ Մխիթարյանը լքո՞ւմ է ֆուտբոլի ազգային հավաքականը
СПОРТArmDaily.am-ի տեղեկություններով ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վաղը հայտարարելու է ազգային հավաքականը լքելու որոշման մասին։

Մեր աղբյուրի փոխանցմամբ Մխիթարյանն իր նման որոշումը պայմանավորելու է նրանով, որ ցանկանում է ավելի խորանալ ակումբային խաղում և հավաքականում տևական դադար է վերցնում։

Հավաքականը լքելու մասին լուրեր էին շրջանառվում դեռևս նոյեմբերի սկզբին և դժվար է ասել, Մխիթարյանի նման հապճեպ որոշումը որքանով է կապված այն հանգամանքի հետ, որ իր մայրը այսօր չընտրվեց ՀՖՖ գործկոմի անդամ, սակայն ամենայն հավանականությամբ դա ևս իր դերակատարումն ունեցել է։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



