«Իմ անսահման սեր». Սիլվա Հակոբյանի ու դստեր ջերմ լուսանկարը
ЛАЙФ
Երգչուհի Սիլվա Հակոբյանը, որն ամիսներ առաջ մայր է դարձել, ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում երիտասարդ մայրիկը պատկերված է դստեր՝ փոքրիկ Միլայի հետ։ Սիլվան ջերմ գրկել է փոքրիկին, իսկ մեկնաբանություններում գրել է. «Բարի գիշեր»։ Երգչուհին նաեւ մի քանի հեշթեգ է օգտագործել, այդ թվում «իմ Միլա», «իմ անսահման սեր»։
Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին օդանավակայանում։ Երգչուհին պատկերված էր ամուսնու ու դստեր՝ Միլայի հետ։ Ընտանեկան լուսանկարն արվել էր ամանորի գլխավոր ատրիբուտի՝ տոնածառի ֆոնին։ «Ողջույն, Եվրոպա»,- այսպես էր մակագրել հրապարակումը Սիլվա Հակոբյանը։ Հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ անել։ «Հրաշք ընտանիք, երջանիկ եղեք»,- գրել էր օգտատերերից մեկը։ Հետեւորդների մի մասն էլ նշել էր, որ փոքրիկը շատ նման էր հայրիկին. «Հայրիկի կրկնօրինակը», «հայրիկի աղջիկը»։