Վենետիկում կրկին ջրհեղեղներ են (լուսանկարներ, տեսանյութ)
МЕЖДУНАРОДНОЕԻտալական Վենետիկը միլիարդավոր եվրոների վնաս պատճառած ջրհեղեղներից մի քանի շաբաթ անց կրկին հայտնվել է ծանր վիճակում, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ պատմական քաղաքում կրկին ջրհեղեղներ են:
Պարբերականը հիշեցնում է, որ նոյեմբերի կեսերին ջրի մակարդակն այստեղ բարձրացել էր 1,87 մ-ով, ինչն աննախադեպ ցուցանիշ էր վերջին կես դարի համար:
Մինչդեռ երկուշաբթի առավոտյան ջրի մակարդակը բարձրացել է 1,44 մ-ով: Քաղաքապետ Տոտո Բերգամոն նշել է, որ Վենետիկում բնակվելու ամբողջ ընթացքում այսպիսի բան չէր տեսել:
Հյուրանոցների տերերն իրենց հերթին հայտնել են, որ ջրի մակարդակի՝ գնալով ավելի հաճախակի դարձած կտրուկ բարձրացումները 45 տոկոսով նվազեցրել են զբոսաշրջիկների քանակը:



1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



