Ереван, 31.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Տե­ղա­կան ար­տադ­րո­ղին օժան­դա­կող նա­խա­գի­ծը չի ծա­ռա­յել նպա­տա­կին

ОБЩЕСТВО

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է «Պետական տուրքի մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքներում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը, որին հավանություն է տրվել 2019թ.-ի փետրվարի 21-ին:

Նախաձեռնությամբ կառավարությունը, ըստ պաշտոնական մեկնաբանության, փորձեց պաշտպանել տեղական ցեմենտ արտադրողներին: 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ նախագիծն ընդունվեց հունիսի 3-ին, որի համաձայն, ներկրվող ցեմենտի վրա սահմանվող պետական տուրքը կազմում է 14 000 ՀՀ դրամ: Միջոցառումը ժամանակավոր բնույթ է կրելու և գործելու է մինչև 2020թ.-ի ապրիլը:

Հաշվի առնելով վերոնշյալ նախագծի ոչ արդյունավետ լինելու փաստը՝ 2019թ.-ի դեկտեմբերի 17-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հանդես է եկել նոր օրենսդրական նախագծով, համաձայն որի, նախատեսվում է մեկ տոննա ցեմենտի ներմուծման դիմաց պետական տուրքը բարձրացնել 4 000 ՀՀ դրամով՝ հասցնելով այն 18 000 ՀՀ դրամի, ինչպես նաև սահմանվելու է պետական տուրք ներկրվող կլինկերի՝ ցեմենտի թրծած բովախառնուրդների (նյութ, որից ստանում են ցեմենտ) վրա՝ 10 000 ՀՀ դրամի չափով: 

Առաջին օրենսդրական նախաձեռնությունն, ըստ հեղինակների, նպատակ է ունեցել պաշտպանելու ՀՀ արտադրողներին, քանի որ 2018թ.-ին կտրուկ ավելացել են ցեմենտի ներմուծման ծավալները: Այսպես` Պորտլանդ տեսակի ոչ սպիտակ ցեմենտի ներմուծումը 2018թ.-ին 2017թ.-ի համեմատ ավելացել էր 5,9 անգամ՝ կազմելով 139,4 հազար տոննա (գերազանցապես Իրանից): Միևնույն ժամանակ, 2016-2018թթ.-ին զգալիորեն ավելացել էր կլինկերի ներմուծման ծավալները: 2019թ.-ի հունիսին օրենքների նախագծերի ընդունումը լի էր ռիսկերով, մասնավորապես.

1. Արդյո՞ք 2019թ. մարտից-հունիս ընկած ժամանակահատվածը բավարար չէր մեկ տարվա պահանջարկը բավարարելու նպատակով ՀՀ ներմուծել անհրաժեշտ ծավալի ցեմենտ:

2. Արդյո՞ք պետական տուրքի 14 000 ՀՀ դրամ չափը բավարար էր ՀՀ արտադրողներին և ներմուծողներին միևնույն գնային սահմանին բերելու համար:

3. Եթե կլինկերի վրա չէր սահմանվում պետական տուրքը, արդյո՞ք ՀՀ արտադրողները չէին ավելացնի կլինկերի ներմուծումը և ՀՀում ցեմենտ ստանային կլինկերից գնային մրցունակության ապահովման տեսանկյունից:

4. Արդյո՞ք մինչև 2020թ.-ի ապրիլը բավարար ժամկետ էր համարվել, որի ընթացքում ՀՀ ընկերություններն ավելի մրցունակ դառնային` գործառնական արդյունավետություն ապահովելու ճանապահով:

ՏԶՆԿ-ի կողմից կատարված վելուծությունները փաստել են հետևյալը.

-2019թ.-ի հունվար-հունիս ամիսներին ներմուծվել էր 106,6 հազար տոննա ցեմենտ (2018թ.-ի ամբողջ ծավալի 75,5%-ը), իսկ հուլիս-հոկտեմբերին՝ 72,2 հազար տոննա: 

Սա փաստում է, որ ՀՀ ցեմենտ ներմուծողները շարունակել են ցեմենտ ներմուծել գերազանցապես Իրանից՝ պետական տուրքից հետո, իսկ ՀՀ-ում արտադրված ցեմենտի ծավալների զգալի աճ չի արձանագրվել: 

14 000 տուրքը այն չափը չէր, որի միջոցով հնարավոր լիներ սահմանափակել Իրանից ցեմենտի ներմուծումը, իսկ ներմուծողները բավարար ժամանակ ունեին զգալի պաշար կուտակելու համար: 

-Մյուս կողմից կլինկերի ներմուծման վրա պետական տուրք չսահմանելը հանգեցրել էր նրան, որ 2019թ.-ի միայն հուլիս-հոկտեմբեր ամիսներին ՀՀ է ներմուծվել կլինկերի 2018թ.-ի ծավալի 18,5%-ը գերազանցող ծավալ, որից էլ ստացվել է այդ ամիսներին արտադրված ցեմենտի շուրջ 23%-ը: Հետևաբար, ՀՀ արտադրողները տուրքի պարագայում ևս չէին կարող մրցակցել իրանական ցեմենտի հետ` գնային առումով:

- Կլինկերից ստացված և ներմուծված (պետական տուրքը ներառյալ) ցեմենտի ինքնարժեքները զիջում են ՀՀ-ում արտադրված «Արարատ ցեմենտի» և «Հրազդան ցեմենտի» մեկ տոննայի ինքնարժեքին (առանց ԱԱՀ): Հետևաբար, 14 000 տուրքի չափը բավարար չէր պաշտպանելու տեղական արտադրողներին:

- Օրենքի ընդունումից հետո 5 ամսվա ընթացքում կառավարությանը չի հաջողվել պաշտպանել տեղական արտադրողներին, ինչպես նաև խրախուսել արդիականացման ճանապարհով ինքնարժեքի կտրուկ իջեցմանը, հետևաբար դժվար է ակնկալել, որ այդպիսի արդյունք կգրանցվի նույնիսկ 2020թ.-ի ապրիլի 1-ին:

Մյուս կողմից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեղական ցեմենտի ինքնարժեքը հիմնականում պայմանավորված է էներգակիրների գներով, արդյո՞ք վերջիններիս սակագների բարձրացումը չի հանգեցնի նրան, որ հետագայում ցեմենտի գները բարձրանան, և այս պաշտպանական միջոցառումները կսկսեն կրել շարունակական բնույթ՝ հանգեցնելով տուրքերի չափերի փոփոխության: Այսպիսով` տեղական արտադրողներին պաշտպանելուն ուղղված այս միջոցառումն արդյունավետ քայլ չի կարող համարվել, եթե չհանգեցնի ինքնարժեքի իջեցմանը:

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами