Ереван, 01.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Ամ­բողջ աշ­խար­հի հա­յու­թյան հա­մար Ամա­նո­րը մնա­ցել է ամե­նա­ջերմ և սի­րե­լի ըն­տա­նե­ա­կան տո­նը

МЕЖДУНАРОДНОЕ

kuban.aif.ru-ն «Շռայլ լինելու հերոսությունը. ինչպե՞ս են հայերը դիմավորում Նոր տարին» վերնագրով հոդվածում գրում է, որ հայկական սփյուռքի մեծությունը Ռուսաստանում գերազանցում է 2,5 միլիոնը: 

Հայերի մեծ մասը մայրենի լեզվով խոսում է հիմնականում միայն տանը: Շրջապատում ռուսերեն խոսում են վարժ և առանց առոգանության, չնայած որոշ տարածաշրջաններում նկատվում է որոշակի «խ-ախոսություն»: 

Հայերի ազգային ավանդույթները, ինչպես նաև խոսակցականը ժամանակի ընթացքում ինտեգրվել են ընդհանուր սոցիումի մեջ՝ միևնույն ժամանակ պաշտպանելով որոշակի անհատականությունը: 21-րդ դարի գլոբալիզացիան բերել է նրան, որ դարերով պահպանված ավանդույթները փոխվել են: Նույնը վերաբերում է նաև տոներին և, իհարկե, ռուսաստանցիների կողմից միշտ սիրված Նոր տարուն: Այնուամենայնիվ, հայերի մոտ այնպես չէ, ինչպես մնացածի մոտ: 

Հայերի մոտ Նոր տարին առանձնանում է երկու բաղադրիչով. դա ընտանեական տոն է, և այն պետք է դիմավորել հարուստ սեղանով: 

Թվում է, թե բոլոր ռուսաստանցիներն են այդպես նշում, բայց այդպես չէ: Հայերի դեպքում Նոր տարին շռայլություն է, առատություն և թափ՝ բազմապատկած երեքով: 

Եթե ռուսական կառավարությունը որոշել է, որ Նոր տարվա արձակուրդները 8 օր են, ապա դա նշանակում է, որ հայերը ուղիղ այդքան էլ տոնելու են: 

Ընդ որում, այդ օրերը կապ չունեն ստանդարտ եկեղեցական կամ պատմական օրերի հետ: Նոր տարվա տոնական միջոցառումների օրակարգը հարմարեցվում է աշխարհիկ օրացույցի հետ: 

Օրերը նշված են կարմիրով, իսկ դա նշանակում է, որ ազդանշան է ուղարկվել հարազատներով հավաքվելու, շփվելու, միմյանցով ուրախանալու և պարզապես միասին լինելու համար: Ամբողջ 8 օր հայերը ընտանիքներով հյուր են գնում և նմանապես հյուրեր ընդունում: Եթե ինչ-որ մեկը հյուր է գնացել հայի տուն, ապա պետք է հաշվի առնի այն հանգամանքը, որ նա անպայման պատասխան այց է իրականացնելու, և պետք է դրան պատրաստ լինել: 

Այդ ավանդույթը գալիս է նախնիներից, երբ հայերի համայնքը մեկ ընդհանրության մեջ է ապրել, միասին պատրաստվել են տոներին, կանայք միասին կերակուր են պատրաստել: Տիպիկ հայկական հյուր գնալը նշանակում է հետը նվեր տանել՝ լավ խմիչք և կոնֆետներ (մրգեր)՝ մեծերի և գրքեր ու խաղալիքներ՝ փոքրերի համար: 

Տիպիկ հայկական ձևով հյուր ընդունելը նշանակում է հյուրընկալել ուտելիքի այնպիսի սեղանով, որ զարմանան: 

Շատերը անգամ չեն կարող պատկերացնել, թե ինչպես կարող է իրենց տոնական սեղանը ավելի համեստ լինել, քան հարևաններինն ու հարազատներինն է: Սեղանին անպայման պետք է էկզոտիկ ուստեստեղեն ու խմիչքեղեն լինի՝ մրգի, պանրի, կոնյակի, գինու և այլնի բազմազանություն: Այդ ամենը պարտադիր է անգամ այն դեպքում, եթե տանտերը դրանով պարտքերի տակ է ընկնում: Մի խոսքով, հայը հայ չէ, եթե լավ սեղան չի պատրաստել: 

Պարտադիր են նաև նվերները՝ որպես ուշադրության նշան: Դեռ Նոր տարուց մեկ ամիս առաջ սկսվում է տոնական շոփինգը՝ այցեր սննդամթերքների տոնավաճառներ, գների մոնիտորինգ, խանութների հետախուզություն: Այս ամենի հետ նաև անպայման է շնորհավորման ենթակա անձանց ցուցակների կազմումը՝ ներառյալ նաև մորաքրոջ տղայի երկրորդ կնոջ պապի երրորդ կնոջ տղան: Սկզբունքը շատ պարզ է. ավելի լավ է բոլորը լինեն ցուցակում, քանի որ ոչ մի դեպքում չի կարելի ինչ-որ մեկին վիրավորել անուշադրությամբ:

 Այսուամենայնիվ, հայերը համարում են, որ կարևորը ո՛չ շքեղ սեղանն է և ո՛չ էլ նվերներն են, կարևորը միմյանց տեսնելն ու միմյանցով ուրախանալն է: 

Հենց հարազատությանը հանդիպելու այս ձգտումն էլ հաճախ ամենաերևացողն է, քանի որ դա գալիս է սրտից և շատ թանկ արժե: Խնջույքի սեղանի շուրջ պարտադիր խմվում է այն հարազատների կենացը, որոնք հեռու են: Խմվում է նրանց առողջության համար:

 1990-ականներին շատերն են աղքատության և քաղցի պատճառով լքել Հայաստանը և տեղափոխվել Ռուսաստան, Ամերիկա և Եվրոպա: 

Ընդ որում, շատերը՝ հիմնական, իսկ նրանցից շատերն էլ վատ չեն տեղավորվել նոր հայրենիքում: Բայց զարմացնում է այն, թե ինչքան են նրանք կապված մնացել Հայաստանում ապրող հարազատների հետ:

 Աշխատում են ինչ-որ երկրում և տարիներով պահում հայրենիքում մնացած իրենց բազմաթիվ հարազատներին: Ժամանակակից իրականությունում շատ բան է փոխվել Նոր տարվա արարողություններում, բայց ամբողջ աշխարհի հայության համար այդ տոնը մնացել է ամենաջերմ և սիրելի ընտանեական տոնը: Հնում հայերը Նոր տարին նշել են մարտի 21-ին, և այդ տոնը կոչվել է Ծաղկամուտ, այսինքն՝ ծաղկում, գարնանային գիշերահավասարի օր: Ամանորով սկսվել է գարունը, և դա եղել է խորհրդանշական: Երկրորդ Նոր տարվա տոնը եղել է Նավասարդը: Այդ տոնը հին Հայաստանում նշվել է օգոստոսի 11-ին: Անկախ նրանից, թե ինչ պատմական դարաշրջան է այդ պահին, Հայաստանում Նոր տարին միշտ էլ համարվել է ուրախության եւ նորացման տոն, և այդ տոնի ավանդույթները պահպանվել են մինչև հիմա: 

Հնում Նոր տարվա նախաշեմին ամբողջ ընտանիքը հավաքվել է կրակի շուրջ, որպեսզի կրակից լույս ու ջերմություն ստանա և միաժամանակ կրակին տա անցած տարվա վատ դեպքերի մասին հիշողությունները և կատարած սխալները: 

Նվերներ տալու ավանդույթը ևս հնուց է գալիս: Հայերը «երդիկից» կախել են գործած գուլպաներ, որոնց մեջ նվերներ են եղել: 

Ընդ որում, ընտանիքի մեծը նվերներ է տվել ընտանիքի մյուս բոլոր անդամներին, որոնք ևս փոխանակվել են նվերներով, ապա բոլորը միասին անհամբերությամբ սպասել են Կաղանդ պապի (Ձմեռ պապ) գալստյանը: 

Բայց վերջինս մեծերին և փոքրերին ոչ թե նվերներ է բաժանել, այլ Ամանորի յոթ խորհուրդները. հարգանք միմյանց նկատմամբ, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և երախտագիտություն: 

Ընտանիքի մեծը տոնական սեղանի շուրջ առաջինն է բաժակ բարձրացրել, շնորհավորել բոլորին Նոր տարվա կապակցությամբ և առաջարկել մեղր ուտել, որպեսզի նոր տարում գերակշռեն քաղցր օրերը, և բոլորը լսեն և ասեն միայն քաղցր բառեր:

Կամո Խաչիկյան

Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»