Ինչպի՞սի սեր է սպասում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի
ЛАЙФԽոյ
Դուք խիզախ, ռիսկային, բռնկուն և կրքոտ մարդ եք: Սակայն դուք միանգամից չեք սիրահարվում, բայց եթե դա տեղի է ունենում, դուք ամուր կառչում եք Ձեր ընտրյալից և պայքարում եք նրանց համար, ում հանդեպ դուք անտարբեր չեք: Դուք կպաշտպանեք սիրելի մարդուն և այս կյանքում կլինեք նրա համար պահապան հրեշտակ։
Ցուլ
Դուք, հնարավոր է, դեռևս չեք սիրել ինքներդ Ձեզ, բայց միևնույն է արժանի եք, որպեսզի Ձեզ սիրեն: Թույլ մի տվեք անվստահությանը, որպեսզի նվազեցնի Ձեր պահանջները զուգընկերոջ հարցում: Թույլ չտաք Ձեր կասկածներին կանգնեցնել Ձեզ սիրո որոնումներում: Կգա ժամանակ, երբ կհանդիպեք այն մարդուն, ում համար ամբողջ աշխարհում գոյություն չի ունենա ոչ մի մարդ, բացի Ձեզանից՝ դուք դրան միանշանակ արժանի եք:
Երկվորյակ
Դուք ունեք վատ սովորություն՝ համաձայնվել նվազագույնին, քան արժանի եք: Դուք գտնում եք, որ ավելի լավ է ունենալ փոքրիկ զգացմունքներ և կապվել ինչ-որ մեկի հետ, քան ընդհանրապես ոչինչ: Սակայն դուք շատ ավելիին եք արժանի: Դուք ունակ եք դառնալ Տիեզերքի կենտրոնը «Ձեր մարդու» համար, ով կանի ամեն հնարավորը, որպեսզի դուք լինեք երջանիկ:
Խեցգետին
Դուք ռոմանտիկ մարդ եք: Ձեր սիրտը միլիոնավոր անգամ լայն է և խորը, քան այլ մարդկանց մոտ: Եթե հարկ լինի, դուք Ձեզ կզոհաբերեք հանուն սիրելի մարդու: Դուք կանցնեք կրակի, ջրի և պղնձե խողովակների միջով՝ հանուն սիրելիի: Ժամանակն է եկել այս ամենի համար ստանալ Ձեր պարգևը: Դուք արժան եք ստանալ նույնքան, որքան ինքնազոհ կերպով տալիս եք այլ մարդուն։
Առյուծ
Դուք՝ նախանձելի ձեռքբերում եք, և դուք այդ մասին գիտեք: Մյուսներին անչափ բարձր չափորոշիչներ եք տալիս: Դուք չեք բավարարվի, եթե մարդը Ձեզ հետ հարաբերություններում Ձեր սպասումների կեսից քիչ ջանք թափի: Դուք համբերատար կսպասեք զուգընկերոջը, ով կլինի արժանի, որ նրա վրա ժամանակ ծախսեք:
Կույս
Ձեզ այնքան երկար են պահել որպես պահուստային, այլընտրանքային կամ փոխարինման տարբերակ, որ դուք արդեն սովոր եք հիասթափություններին: Սակայն այդ ժամանակները հասել են իրենց ավարտին: Դուք արժանի եք, որպեսզի դառնանք ինչ-որ մեկի կյանքում ամենագլխավոր մարդը, որովհետև դուք հրաշալի եք: Դուք խելացի եք: Դուք ուժ եք, որի հետ պետք է հաշվի նստել: Դուք շատ ավելին եք այն կերպարից, որին Ձեր նախկինները ստիպել են Ձեզ հավատալ:
Կշեռք
Դուք արժանի եք, որպեսզի երջանիկ լինեք, որովհետև Ձեր ամբողջ կյանքում դուք միայն Ձեզ ամբողջովին տալիս եք, տալիս ու տալիս՝ փոխարենը ոչինչ չպահանջելով: Դուք պետք է հասկանաք, որ լինել չափի մեջ էգոիստ՝ շատ նորմալ է: Նորմալ է պահանջկոտ լինել: Բավական է թեագնահատեք Ձեզ: Դուք շատ ավելիին եք արժան, քան կարող եք պատկերացնել:
Կարիճ
Դուք միշտ անկեղծ ասում եք այն, ինչ ցանկանում եք: Դուք չեք թաքցնում, երբ տրամադրություն չունեք: Դուք ասում եք ճշմարտությունը, երբ Ձեզ բարկացնում են: Դուք ասում եք «Ես քեզ սիրում եմ»՝ անմիջապես, երբ զգում եք դա: Ձեր անկեղծությունը Ձեզ դարձնում է մարդ, ում հետ հարաբերությունները հաջողակ կլինեն յուրաքանչյուրի համար, ով կհանդիպի Ձեզ կյանքի ճանապարհին:
Աղեղնավոր
Դուք արժանի եք, որպեսզի ինչ-որ մեկի կյանքում դառնաք ամենակարևոր մարդը, եթե նույնիսկ կարծում եք, որ չեք արժանացել այդպիսի իրավունքի: Դուք պետք է դադարեք մտածել Ձեր մասին, որպես բեռ ուրիշների համար: Դուք այդքան էլ ուրիշների նյարդերի վրա չեք ազդում, ինչպես կարծում եք: Հերիք է զբաղվել ինքնախարազանմամբ: Բավական է վախենալ սկսել փնտրել, իսկ հետո գտնել սեփական երջանկությունը:
Այծեղջյուր
Ձեր ինտելեկտը՝ Ձեր ամենամեծ արժանիքն է: Դուք խելացի եք: Դուք խորաթափանց եք: Բծախնդիր եք և կոկիկ: Դուք այդքան հիմար չեք, որպեսզի թույլ տաք ինչ-որ մեկին Ձեզ խաղացնել: Դուք թույլ չեք տա, որպեսզի Ձեզ օգտագործեն: Դուք կփնտրեք այնպիսի մարդ, ով կվերաբերվի Ձեզ որպես բախտի ամենակարևոր նվեր, և երբ գտնեք այդպիսի մեկին՝ կդարձնեք նրան չափազանց երջանիկ:
Ջրհոս
Դուք շատ մանրամրկիտ մեկուսանում եք մարդկանցից: Դուք փորձում եք ստիպել Ձեզ հավատալ, որ Ձեզ համար ավելի հարմարավետ է միայնակ: Դուք արժանի եք սիրուն, որովհետև դուք ստեղծագործ մարդ եք, խելացի և զգայուն: Ձեր գեղեցկությունը Ձեր ներսում է: Ժամանակն է, որ գիտակցեք Ձեր արժեքը, որպես անձ:
Ձկներ
Երբ դուք սիրահարվում եք, դուք երես եք տալիս Ձեր ընտրյալին: Առավոտյան նրան լավ օր եք ցանկանում հաղորդագրություններով, գնում եք նրա համար սիրելի կոմֆետներ և մանրակրկիտ՝ դետալ առ դետալ հիշում եք ամեն ինչ, ինչ նա ասել է շատ վաղուց: Դուք արժանի եք, որպեսզի գտնեք այն մարդուն, ով համապատասխանում է Ձեր անկեղծության, ազնվության և հմայքի մակարդակին: