Ֆանտաստիկ թեստ, որը կօգնի պարզել թե կնոջ ո՞ր տեսակին եք պատկանում, և ի՞նչ են մտածում տղամարդիկ ձեր մասին
ЛАЙФ
5 րոպե և դուք շատ նոր բան կիմանաք Ձեր մասին․․․
Ուզո՞ւմ եք հասկանալ, թե ինչով զբաղվել: Հարմա՞ր է արդյոք Ձեզ համար «մտավոր» աշխատանքը: Այդ դեպքում անցեք այս թեստը:
1984 թ․ ստեղծված հոգեբանական թեստը կորոշի Ձեր մտածողության հակումները:
Գիտնականները պնդում են, որ եթե Ձեզ համապատասխանում է աշխատանք, որը պահանջում է մտավոր ջանք, դուք կլինեք ֆիզիկապես ավելի քիչ ակտիվ: Դա ապացուցվում է վերջերս կատարված հետազոտություններից:
Ֆլորիդայի համալսարանի գիտնականները անց են կացրել փոքրիկ մի թեստ 60 ուսանողների մասնակցությամբ: Նրանք բաժանել են ուսանողներին երկու խմբի՝ նրանց, ովքեր սիրում են մտորել, և նրանց՝ ովքեր չեն սիրում: Եվ բաժանել նրանց ֆիթնես-թրեքերներ, որպեսզի կարողանան չափել նրանց ակտիվությունը:
Թեստի արդյունքերը ցույց են տվել, որ նրանք, ովքեր սիրում են մտորել, աշխատանքային շաբաթվա ընթացքում ֆիզիկապես ավելի պակաս ակտիվ էին: Հանգստյան օրերին երկու խմբերում էլ դիտվում էր միևնույն ակտիվությունը:
Դուք նույնպես կարող եք ստուգել, թե որ խմբին եք պատկանում:
Թեստի արդյունքները պարզ են: Պետք է գնահատել այս 18 պնդումներից ամեն մեկի հանդեպ Ձեր վերաբերմունքը ըստ ստորև բերված աստիճանավորման․
- +4 – ամբողջովին իմ մասին է,
- +3 – մեծ մասամբ իմ մասին է,
- +2 – մասնակիորեն իմ մասին է,
- +1 – մի փոքր իմ մասին է,
- 0 – դժվար է կողմնորոշվել,
- -1 – մի փոքր իմ մասին չէ,
- -2 – մասնակիորեն իմ մասին չէ,
- -3 – մեծ մասամբ իմ մասին չէ,
- -4 – բոլորովին իմ մասին չէ:
Պնդումներ
1. Սիրում եմ դժվար խնդիրներ:
2. Ինձ դուր են գալիս իրավիճակները, որտեղ հարկավոր է շատ մտածել:
3. Մտածելը՝ զվարճալի չէ ինձ համար:
4. Ես գերադասում եմ աշխատանք, որտեղ պետք չէ շատ մտածել:
5. Ես փորձում եմ խուսափել իրավիճակներից, երբ պետք է ստիպված լինեմ շատ մտածել:
6. Սիրում եմ ժամերով մտածել:
7. Ես մտածում եմ այնքան շատ, որքան հարկավոր է:
8. Ես գերադասում եմ մտածել ոչ մեծ, ամենօրյա նախագծերի մասին, քան հեռանկարային:
9. Ինձ դուր են գալիս խնդիրներ, որտեղ հարկավոր չէ շատ մտածել:
10. Իմ ճանապարհը՝ հիմնվել իմ մտքերի վրա:
11. Ինձ դուր են գալիս խնդիրներ, որտեղ հարկավոր է ինքնուրույն գտնել պրոբլեմի լուծումը:
12. Ես չեմ սիրում յուրացնել մտածելակերպի նոր տեխնիկաներ:
13. Ես գերադասում եմ, որպեսզի իմ կյանքը լի լինի խնդիրներով, որոնք հարկավոր է լուծել:
14. Աբստրակտ մտածելակերպ՝ իմ մասին է:
15. Ես կցանկանայի, որպեսզի խնդիրներն ավելի բարդ լինեին, բայց դրանց լուծման համար հարկավոր չլիներ երկար մտածել:
16. Ես թեթևություն եմ զգում մտավոր խնդիր կատարելուց հետո:
17. Ինձ բավարար է կատարել իմ աշխատանքը առանց մանրամասների մեջ մտնելու:
18. Ես սովորաբար չեմ մասնակցում հարցերի քննարկմանը, որոնք ինձ չեն վերաբերվում: