Ереван, 28.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ո՞րն Է Ձեր Ամենաթույլ Տեղն Ըստ Կենդանակերպի Նշանի. Իմը 100%-Ով Համապատասխանեց, Իսկ Ձերը՞

ЛАЙФ

Ներկայացնում ենք ձեր ամենաթույլ տեղն՝ ըստ կենդանակերպի նշանի:

Խոյ (21.03 — 19.04): Խոյերը փոքր-ինչ պնդաճակատ են: Այնքան էլ չեն սիրում, երբ սիրելի գործի գլխին իրենք չեն, առաջին իսկ հնարավորության դեպքում փորձում են իշխանություն ստանալ: Թեև Խոյերը բնածին ղեկավար են, երբեմն խենթանում են և այդ պահերին բոլորովին հակված չեն լինում ուրիշի կարծիքը լսելու: Խոյերը հակված են որոշումներ ընդունելու անբավարար տվյալների հիման վրա, հաճախ կարող են ավելորդ ագրեսիվ և դյուրագրգիռ թվալ:

Ցուլ (20.04-20.05): Որպես կանոն, հուսալի են, մանրակրկիտ և համակողմանի, սակայն հակված են պահպանողականության։ Ցուլերի համար դժվար է փոխվել, նույնիսկ երբ դա անհրաժեշտ է: Սիրում են զբաղվել նրանով, ինչից լավ են գլուխ հանում, հազվադեպ են նոր բան ստանձնում՝ վախենալով, որ իրենց մոտ չի ստացվի: Շատ հպարտ են, այդ պատճառով է նրանց դուր գալիս մնալ իրենց հարմարավետության գոտում: Մի զբաղմունքի մեջ են սուզվում, և դա նրանց խանգարում է այլ հնարավորություններ տեսնել, նույնիսկ բավական գրավիչ: Համառ են:

Երկվորյակ (21.05 — 20.06): Ե՛վ ամաչեցնում են, և՛ հիացնում իրենց հետ գործ ունեցողներին: Կարող է թվալ, որ նրանք ոչ մի հարցում չեն կարողանում կողմնորոշվել: Միշտ խոսելու թեմա ունեն, թեև երբեմն թվում է, որ նրանք միայն իրենց են լսում: Մշտապես փոխում են տեսակետը, մարդկանց համար հաճախ դժվար է հասնել նրանց մտքի թռիչքին: Երկվորյակները փոփոխական են: Նրանք ոչ մի կերպ չեն կարողանում կողմնորոշվել՝ այնուամենայնիվ, ինչ են ուզում:

Խեցգետին (21.06 — 22.07): Խեցգետիններն առանձնանում են հրաշալի, զգայուն, նուրբ հոգով, բայց նրանց ապրումներն այնքան ուժեղ են, որ հաճախ քարացնում են գործելու նրանց կամքը: Շատ խնդիրներ ունեն ցածր ինքնագնահատականի հետ, հաճախ ուրիշ մարդկանց կարիք ունեն այն մի քիչ բարձրացնելու համար, նրանց համար կենսականորեն կարևոր է, որ ինչ-որ մեկն իրենց գնահատի և աջակցի: Սիրող և բարի սիրտ ունեն, բայց երբեմն ուրիշների շահերը սեփականից վեր են դասում: Խեցգետինների տրամադրությունը շատ փոփոխական է, հաճախ տագնապի և ընկճախտի նոպաներ են ունենում: Հաճախ միաժամանակ և՛ վատատես են լինում, և՛ իդեալիստ: Հիացած չեն իրական աշխարհից, քանի որ այն նման չէ իրենց երևակայության պատկերին: Սիրում են ծուլանալ և ձգձգել:

Առյուծ (23.07 — 22.08): Առյուծները մշտապես շարժման մեջ են: Սիրում են փայլել՝ մոռանալով, որ մյուսներին նույնպես իրենց փառքի րոպեն է պետք: Առյուծները շատ հպարտ և ամբարտավան են: Բավական պահպանողական են: Չեն սիրում ուրիշի կարծիքը լսել. առանց այդ էլ ամեն ինչ գիտեն: Առուծների հակվածությունը եսասիրության դժվարացնում է ուրիշ մարդկանց հետ երկարաժամկետ անձնական հարաբերությունների ստեղծումը:

Կույս (23.08-22.09): Առանձնանում են սուր և վերլուծական մտքով: Սիրում են հաշվի առնել և հաշվարկել, ձգտում են գտնել բոլոր հետաքրքրող հարցերի պատասխանները: Հակված են հիվանդանալու օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումով, քանի որ սիրում են, որ ամեն ինչ լինի, ինչպես իրենք են ուզում: Շատ «հասուն» հոգի ունեն, ուստի հաճախ չափազանց շատ աշխատում են և չափազանց քիչ հանգստանում: Նաև հակված են խստորեն քննադատելու իրենց և մյուսներին, այդ պատճառով նրանց համար դժվար է համակերպվել ուրիշների հետ:

Կշեռք (23.09 — 22.10): Շատ խաղաղասեր և հանգիստ են, բայց կարող են լարվել ձեր դեմ, եթե անեք մի բան, ինչը նրանց դուր չգա: Բայց դա ձեր դեմքին չեն ասի. ատում են վեճերը, ավելի շուտ պարզապես կդադարեն շփվել ձեզ հետ կամ կանցնեն պասիվ-ագրեսիվ տակտիկայի: Շատ շուտ են նեղանում, հիշաչար են: Հաճախ չափից շատ կենտրոնանում են իրենց անհաջողությունների վրա իրենց էներգիան որևէ դրական բանի ուղղելու փոխարեն:

Կարիճ (23.10 — 21.11): Կարող են շատ սիրող և ինքնաբուխ լինել, բայց նրանց հակվածությունը խանդելուն և մարդկանց վտահել չցանկանալը կարող են ստվեր գցել ռոմանտիկ և ընկերական հարաբերությունների վրա: Երբեք ոչինչ չեն մոռանում, չեն ներում, անպայման կփորձեն վրեժ լուծել: Մարդկանց այնքան էլ չեն վստահում, նրանց համար դժվար է մտերմանալ մադկանց հետ: Նրանց հույզերը շատ վառ և ուժեղ են, բայց հազվադեպ են բաց. չեն ուզում խոցելի երևալ:

Աղեղնավոր (22.11-21.12): Բնածին հետախույզներ են: Բայց ամեն գործից արագ հոգնում են, հազվադեպ են որևէ նախագիծ վերջին հասցնում: Չեն սիրում, երբ իրենց հեղինակությամբ ճնշում են կամ ցուցումներ տալիս, միշտ աշխատում են կյանքում սեփական կանոնները սահմանել: Պետք է չափավորություն և փոխզիջում սովորեն: Հաճախ զրուցակիցներին թվում են կոպիտ կամ անտակտ: Չեն առանձնանում համբերատարությամբ, կարող են թողնել նախագիծը, եթե դրա հետ կապված խնդիրներ առաջանան: Մեծ ազատության և անձնական տիրույթի կարիք ունեն:

Այծեղջյուր (22.12 — 19.01): Կարող են հյուծվել աշխատելուց՝ մոռանալով, որ երբեմն պետք է ուտել և հանգստանալ: Տարված են կարգավիճակի և փողի համար պայքարով՝ համարելով, որ այս երկուսը կայունության և հաջողակության չափանիշ են, պատրաստ են անվերջ աշխատել դրանց հասնելու համար: Սիրում են պարծենալ իրենց հեղինակավոր աշխատանքով կամ ձեռքբերումներով, ինչը հաճախ վանում է շրջապատողներին: Նրանց համար հեշտ չէ բացվել ուրիշ մարդկանց համար, հակված են իրենց ավելի լավը համարել, քան մնացածը, սակայն հոգու խորքում հաճախ անլիարժեքության զգացում են ունենում, իրականում կախված են ուրիշների կարծիքից և մտքերից: Հաճախ մարդկանց քննարկում են նրանց մեջքի հետևում, դատողություն են անում՝ առանց նկատի առնելու հայացքներ և կարծիքներ: Վատատես են, ցանկացած իրավիճակից վատագույնն են սպասում:

Ջրհոս (20.01 — 18.02): Մի կողմից հրաշալի բանախոսներ են, շատ տարբեր հետաքրքրություններ ունեն, հեշտ են ընկերանում: Սակայն հաճախ ապրումներն արահայտելու խնդիր են ունենում, ինչի պատճառով դժվարությամբ են պահում ընկերներին կամ գործընկերներին: Ատում են ձանձրալի պահպանողական մարդկանց, շատ են սիրում ճամփորդել և արկածներ: Այդ պատճառով նրանց համար դժվար է կենտրոնանալ սովորական, առօրյա պարտականությունների և աշխատանքի վրա:

Ձուկ (19.02 — 20.03): Հուզական են, զգայուն, կամակոր, շատ են սիրում կրեատիվ ինքնարտահայտում, սիրում են են օգնել ուրիշներին: Հաճախ ուժեղ ապրումներին թույլ են տալիս իշխել իրենց: Պատրաստ են ամեն ինչ թողնել մտերիմ մարդուն օգնելու համար, հաճախ ուրիշների մասին հոգալով մոռանում են իրենց մասին: Հիացած չեն օբյեկտիվ իրականությամբ, փորձում են դրանից փախչել բոլոր հասանելի միջոցներով: Պետք է սովորեն վերահսկել իրենց հույզերը:

 

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай