Ереван, 28.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Վարորդները հնարավորություն կստանան վերականգնել «բալային համակարգում» կորցրած բալերը

ЛАЙФ

Past.am

Ոստիկանության, շտապօգնության լուսաձայնային ազդանշանների անօրինական օգտագործման, առանց համարանիշների կամ կեղծ համարանիշներով վարելու, «դեղին համարանիշների» անօրինական օգտագործման, ՃՈ աշխատակցի՝ կանգնելու պահանջին չենթարկվելու 2020–ից ներդրվող բալային համակարգով նախատեսվում է միանշանակ պատժամիջոց՝ մեկ տարով իրավունքի զրկում:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը:

«Հունվարի 1-ից ուժի մեջ մտնող բալային համակարգի ներդրումը պայմանավորված է 7 օրենսդրական ակտի ընդունմամբ: Փոփոխություններ արվել են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում, տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումների գործերով վարչական վարույթի առանձնահատկությունների  մասին օրենքում և այլն: Օրենքի ուժի մեջ մտնելու պահից սկսած, յուրաքանչյուր անձ, ով իրավունք ունի վարորդական վկայական՝ կստանա 9 տուգանային միավոր (բալ): Մեկ տարվա ընթացքում այդ բալերը սպառելու դեպքում նրա տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կկասեցվի 6 ամիս ժամկետով: Այդ ժամկետի կեսը լրանալուն պես՝ անձը հնարավորություն կստանա հանձնել տեսական քննություն և վերականգնել իր վարելու իրավունքը: Այդ քննությունը չհանձնելու դեպքում 6 ամիս անց՝ օրենքի ուժով, առանց որևէ քննություն հանձնելու, վերականգնվում է նրա վարելու իրավունքը և կրկին տրվում 9 բալ»,- նշեց Չիլինգարյանը:

Նրա խոսքով՝ 1 տարվա ընթացքում երկրորդ անգամ 9 միավորը սպառելու դեպքում անձը կզրկվի տրանսպորտային միջոց վարելու իրավունքից՝ 1 տարի ժամկետով: Այս դեպքում վարորդական վկայականի իրավունքը վերականգնելու համար:

«Մենք ունենք որոշ բալեր վերականգնելու     հնարավորություն: Սպառված բալերի մնացորդային նիշը, եթե հասել է 3 և պակաս բալ, ապա անձն իրավունք ունի իր ցանկությամբ հանձնել տեսական քննություն և իր ունեցած բալերին ավելացնել ևս 2-ը»,- նշեց ՃՈ ոստիկանապետի տեղակալը:

Անդրադառնալով ճանապարհային երթևեկության ոլորտի մոտ 100 զանցակազմերին, Չիլինգարյանը շեշտեց, որ իրենք տուգանային միավորներ նախատեսել են 25-ի համար: Դրանք այն իրավախախտումներն են, որոնց կատարմամբ առավելապես պայմանավորվում են հատկապես ծանր հետևանքով ՃՏՊ-ները կամ այն պատահարները, որոնց երթևեկության ժամանակ լինում են խցանումներ:

Բալային համակարգի ներդրմանը զուգահեռ խախտումների որոշ տեսակներ քրեորեն պատժելի են, և դրանց թվին ավելացել են առանց իրավունքի վարելը (եթե իրավունքը վերցրել են վարորդի ձեռքից), կասեցված վարորդական իրավունքով վարելը (եթե դա տարվա մեջ երկրորդ դեպքն է): Հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում նաև փաստացի վարորդի մասին տվյալներ տրամադրելու պահանջը այն դեպքում, եթե մեքենայի սեփականատիրոջ մոտ վարորդական իրավունք չկա: Կա օնլայն գրանցման, ինչպես նաև ամեն օր տեղեկացնելու հնարավորություն, եթե մեքենան վարում է մի քանի վարորդ, օրինակ` հայրը որդիների հետ: Եթե փաստացի վարորդը հայտնի չէ, և մեքենայի հաշվին կա 3 և ավելի խախտում, որոնք ընդգրկված են բալային համակարգում, մեքենայի նկատմամբ հետախուզում է հայտարարվում մինչ վարորդի ինքնությունը հաստատելը:

Որոշ խախտումների դեպքում նախատեսված է միանշանակ պատժամիջոց մեկ տարով իրավունքի զրկման տեսքով: Նման խախտումների թվում են ոստիկանության, շտապօգնության լուսաձայնային ազդանշանների անօրինական օգտագործումը, առանց համարանիշների կամ կեղծ համարանիշներով վարելը (նախկինում սահմանվում էր 200 հազար դրամի չափով տուգանք), «դեղին համարանիշների» անօրինական օգտագործում, ՃՈ աշխատակցի՝ կանգնելու պահանջին չենթարկվելը: Արբած վիճակում տաքսի և տրանսպորտ վարելը նախատեսում է իրավունքի զրկում կես տարով: Տաքսիի և տրանսպորտի վարորդների կողմից թմրանյութերի օգտագործումը ենթադրում է իրավունքի զրկում 2 տարով: 

Վարորդը 4 բալ է կորցնում 51-80 կմ/ժ արագությունը գերազանցելու, հարբած վարելու համար (ընդ որում՝ կրկնակի նվազեցվել է թույլատրելիի շեմը): 3 բալ համարանիշների չթույլատրված փոխանցման (ընդ որում՝ 5 անգամ կրճատվել է տուգանքի չափը), միակողմանի ճանապարհով հանդիպակաց ուղեմասով երթեւեկության, 31-50 կմ/ժ արագության գերազանցման համար (ընդ որում՝ տուգանքի չափը 4 անգամ նվազեցվել է): Վարորդը 2 բալ է կորցնում համարների հետ կապված խորամանկությունների համար, նույնիսկ եթե ծածկված լինի համարի թեկուզ մեկ թիվը:

Վարորդները մեկական բալ են կորցնում բաժանարար գծերի խախտումների, սխալ շրջադարձերի եւ հետ շրջվելու, խաչմերուկով, հետիոտնային անցումներով երթեւեկելու կանոնների խախտումների, վազանցման, վարելու ժամանակ ծխելու դեպքում:

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай