Վթար Երևանի Լենինգրադյան և Սեբաստիա փողոցների խաչմերուկում. Կա տուժած
ОБЩЕСТВОԴեկտեմբերի 27-ին, ժամը 18։22-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան և Սեբաստիա փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Շինարարների և Լենինգրադյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW» (վարորդ` Հարություն Հ.) և «ԿամԱԶ» (վարորդ՝ Զաքար Ղ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW» մակնիշի ավտոմեքենայից առաջացել է վառելիքի (բենզին) արտահոսք:
Փրկարարները հոսանքազրկել են «BMW» մակնիշի ավտոմեքենան:
Շտապօգնության աշխատակիցները պատահարի հետևանքով տուժած Հ. Հ.-ին տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как вы думаете, где будет Армения?



