«Բարսելոնայի» կիսապաշտպանը տեղափոխվեց «Բետիս»
СПОРТԿատալոնական «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Կառլես Ալենյան մրցաշրջանի մնացած հատվածը վարձակալությամբ կանցկացնի իսպանական «Բետիսում», տեղեկացնում է Իսպանիայի չեմպիոնի մամուլի ծառայությունը:
«Բարսելոնան» Ալենյայի վարձակալության պայմանագրում «Բետիսի» համար չի ներառել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքի ձեռքբերման հնարավորություն, ինչը նշանակում է, որ 2020 թվականի հունիսին Ալենյան կվերադառնա «Բարսելոնա»:
21-ամյա Կառլես Ալենյան «Բարսելոնայի» ակումբային ակադեմիայի՝ Լա Մասիայի սան է:
Ընթացիկ մրցաշրջանում Ալենյան «Բարսելոնայի» հիմնական թիմի կազմում մասնակցել է 3 հանդիպման:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



