Ինչպե՞ս եւ ի՞նչ պետք է ուտել ձմռանը․ ճիշտ սնունդ
ФОТОԻնչպե՞ս «ապրել»` մինչեւ օրերը տաքանան, չկորցնելով էներգիան եւ ուժերը: Ամենահեշտ միջոցը. ուտել շատ բանջարեղեն, որոնք ամրացնում են դիմադրողականությունը: Ստորեւ ներկայացնում ենք, թե ինչ է ամենից շատ անհրաժեշտ մեր օրգանիզմին ձմռանը:
Ծովամթերքը հարուստ է յոդով եւ ցինկով: Յոդը կարեւոր դեր ունի օրգանիզմի աճի եւ միջբջջային փոխանակության գործում, իսկ ցինկը նպաստում է արյան սպիտակ գնդիկների արտադրությանը, որոնք պատասխանատու են իմունային պաշտպանության համար եւ նվազեցնում են վիրուսների բազմացման հնարավորությունը: Այս կերպ այս 2 միկրոտարրերը օգնում են մեզ դիմակայել ձմեռային վարակներին:
Ձմեռային բանջարեղենի վիտամինները եւ հանքանյութերն ամրացնում են դիմադրողականությունը եւ պաշտպանում ցրտից: Դրանում մեզ կօգնեն կաղամբի բոլոր տեսակները, որոնք պարունակում են պրոբիոտիկներ: Սրանք մանրէներ են, որոնք սնուցում են կերակրափողի միկրոֆլորան: Կաղամբը նաեւ հարուստ է K վիտամինով եւ հակաօքսիդանտներով:
Ձմռանը մի’ գնեք թանկարժեք եւ անհամ լոլիկ ու ելակ: Շեշտը դրեք ձմեռային սեզոնի բանջարեղենի եւ մրգերի վրա:
Երկաթը թթվածնին օգնում է հասնել ամեն մի բջիջի: Առանց դրա անհնար է դիմադրել վարակներին եւ դժվար է զբաղվել սպորտով: Կանանց երկաթը շատ հաճախ է պակասում: Երկաթի աշխատանքն արագացնելու համար անհրաժեշտ է դրան վիտամին C ավելացնել: Տավարի միսը երկաթի աղբյուր է: Աշխատեք հաճախ այն ընդգրկել ձեր սննդակարգում: Մի մոռացեք լոբազգիների մասին: Դրանք նույնպես հարուստ են երկաթով:
Շաքարի փոխարեն մեղր օգտագործեք: Մեղրի առողջարար հատկությունների մասին վաղուց է հայտնի, ուստի մեկ գդալ մեղրը նախընտրեք սպիտակ, կալորիական եւ ոչ օգտակար շաքարից: