2019թ. կառավարության աջակցությամբ լուծվել է շուրջ 1000 ընտանիքի բնակարանային խնդիր. Կառավարություն
ЭКОНОМИКА2019թ. կառավարության աջակցությամբ լուծվել է շուրջ 1000 ընտանիքի բնակարանային խնդիր։ Այս մասին տեղեկատվությամբ ռեպորտաժ է հրապարակվել ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում:
Բնակարան ստացած, 32 տարի ծառայության մեջ գտնվող փոխգնդապետ Վարուժան Մանգյանը նշում է, որ բնակարանամուտի մեծ խնջույքը կկազմակերպի, երբ ծառայության մեջ գտնվող որդին կզորացրվի: Նա այս բնակարանին սպասել է 12 տարի, ցուցակում եղել է 41-րդը, թոշակի անցնելուց հետո էլ հերթը չի փոխվել. «Երբ գնացի թոշակի, հույսս լրիվ կտրվեց: Ասացի՝ այ կնիկ, մենք կառնենք, կառնենք, չենք առնի, վարձով կապրենք մինչեւ վերջ»:
Այս տարվա ամռանը նրան ՊՆ-ից զանգել են ու խնդրել գալ փաստաթղթերը թարմացնել. «Մեկ էլ սոցվարչությունից զանգեցին ասացին՝ եկեք ձեր բնակարանի գնման վկայագիրն ստացեք, գնացեք բնակարան ճարեք եւ ձեր բնակարանը գնեք»: Փոխգնդապետը ստացել է 8 մլն 325 հազար դրամի վկայագիր, որը թույլ է տվել Արարատ քաղաքի բնակարանը դարձնեն իրենց սեփականը: