Telegraph-ը ներառել է Հայաստանը յոթ արտասովոր հանգստի վայրերի ցանկում
ОБЩЕСТВОԲրիտանական Telegraph թերթը ներառել է Հայաստանին հանգստի ամենաարտասովոր յոթ վայրերի ցուցակում նրանց համար, ովքեր փնտրում են նոր տպավորություններ:
«Քրիստոնեության ամենահնչեղ կրոնական փարոսներից մի քանիսը զարդարում են զարմանահրաշ Հայաստանը, այդ թվում՝ 10-րդ դարի լեռնային տարածքում տեղակայված Հաղպատի վանքը, եւ Էջմիածնում աշխարհի ամենահին տաճարը, որը գտնվում է բանուկ եւ մշակութային մայրաքաղաքի՝ Երեւանի ճանապարհին:
Կանգ առեք ժամանակի մեջ՝ ուսումնասիրելով ավանդական հին քաղաք Դիլիջանը, որն անվանում են փոքր Շվեյցարական Հայաստան, եւ վայելեք Սեւանի հմայքը: Դուք նաեւ կիմանաք՝ ինչպես պատրաստել լավաշ, եւ ձեզ համար կբացահայտեք հայկական կոնյակը, որը Ուինսթոն Չերչիլի սիրելի խմիչքներից մեկն էր»,-նշվում է հոդվածում:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



