2020թ. 5 ամենանորաձեվ ու ոճային պայուսակները. լուսանկարներ
ЛАЙФՅուրաքանչյուր աղջկա զգեստապահարանում պետք է լինեն ինչպես դասական, այնպես էլ թրենդային օրիգինալ պայուսակներ: Պայուսակի միջոցով կարելի է թարմացնել կերպարը: Պատմում ենք այս սեզոնի 6 ամենաոճային մոդելների մասին:
Կոկորդիլոսի կաշի: Այս մոդելը հաջորդ տարվա գրեթե must-have-ն է: Կոկորդիլոսի կաշին պայուսակին շքեղ ու թանկարժեք տեսք հաղորդում , նույնիսկ եթե դու այն կրում ես ջինսե տաբատների ու սվիտերի հետ:
Կիսալուսին: Անսովոր դիզայնը այս մոդելին կրեատիվ տեսք է հաղորդում: Եթե ուզում ես հետաքրքիր ու օրիգինալ տեսք ունենալ, ապա լրացրու կերպարդ հենց այսպիսի մոդելով:
Ռետրո: Այս տենդենցը հիշեցնում է 1940-ականների քառակուսի ու կանացի մոդելները: Կարող ես կրել այն թե ձեռքով, թե երկար ուսի վրայից:
Մեծ: Նորաձև են հսկայական մոդելները, որոնք թե պրակտիկ են, թե ոճային: Այս մոդելները հիանալի լուծում են առօրյա ոճի համար:
Դույլ: Ամռանը նորաձև էին այս մոդելի լողափնյա տարբերակները: Իսկ ահա աշնանն ու ձմռանը նորաձև են կաշվե մոդելները: