Հրդեհ Աբովյանում․ փրկարարները ալկոհոլի ազդեցության տակ գտնվող քաղաքացուն դուրս են բերել բնակարանից
ОБЩЕСТВОԿոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սևանի փողոցի թիվ 26 շենքի բնակարաններից մեկում այսօր՝ հունվարի 2-ին հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 1/2 շենքի բնակարաններից մեկի բաց պատշգամբում, ինչի հետևանքով բնակարանում ստեղծվել է ծխապատ գոտի:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ալկոհոլի ազդեցության տակ գտնվող քաղաքացուն դուրս են բերել բնակարանից:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:12-ին, մարվել՝ 15:19-ին: Մասամբ այրվել է աթոռ և հնամաշ հագուստ:
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
3
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
4
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт
5
Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян



