Ինդոնեզիայում մոլեգնող ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 43-ի
МЕЖДУНАРОДНОЕԻնդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում և հարակից շրջաններում մոլեգնող ջրհեղեղների հետևանքով զոհվածների թիվը հասել է 43-ի: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, այս տվյալները հաղորդել է երկրի սոցիալական ապահովման հարցերով նախարարությունը:
Տարերային աղետների դեմ պայքարի ազգային գործակալության մամլո քարտուղար Ագուս Վիբովոն ավելի վաղ հայտարարել էր, որ Ամանորի նախօրեին 90 շրջաններում ուժեղ անձրևները չեն դադարում, իսկ գետերից շատերը դուրս են եկել ափերից: Խափանումներ են դիտվում տրանսպորտային երթևեկության և էլեկտրամատակարարման համակարգում:
Հիշեցնենք, որ նախօրեին հաղորդվում էր ջրհեղեի և սողանքների հետևանքով 21 զոհի մասին: Ավելի քան 400 000 բնակիչներ ստիպված են եղել հեռանալ իրենց տներից և տեղավորվել կացարաններում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ փրկարարները չեն կարողանում հասնել որոշ շրջաններ՝ տարհանումներ իրականացնելու համար:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



