Ալիսոն Բեքերը՝ Եվրոպայում հանդես եկող լավագույն բրազիլացի ֆուտբոլիստ
СПОРТ
«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեքերը ճանաչվել է Եվրոպայում հանդես եկող լավագույն բրազիլացի ֆուտբոլիստը 2019թ․ արդյունքում, հաղորդում է sambafoot.com-ը։ Քվեարկությանը մասնակցել են բրազիլացի լրագրողներ, ֆուտբոլիստներ եւ սոցիալական ցանցերի օգտատերեր։ 27-ամյա դարպասապահը ստացել է ձայների 35,54 տոկոսը։
Լավագույն եռյակում են «Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն (23,48 տոկոս) եւ ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Տիագո Սիլվան (10,46 տոկոս)։
Այս մրցանակը շնորհվում է 2008 թվականից։ Առաջինը ստացել է «Միլանի» նախկին կիսապաշտպան Կական։ Երեքական անգամ մրցանակին արժանացել են Նեյմարն ու Տիագո Սիլվան։ Դափնեկիր են դարձել նաեւ Լուիս Ֆաբիանոն, Ֆիլիպե Կոուտինյոն, Մայկոնը եւ Ֆիրմինոն։
1
Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»
2
А как будут определены 300-500 тысяч? «Паст»
3
Отказ от традиционных ценностей ведёт не к свободе, а к хаосу
4
Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»
5
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие



