Ереван, 01.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ներդրումների պետք չէ սպասել, քանի դեռ իշխանությունները «հեղափոխություն» բարդույթից չեն ազատվել, ներդրումներ կլինեն, եթե հստակություն լինի. տնտեսագետ

ПОЛИТИКА

 

Համաձայն պաշտոնական հրապարակումների՝ տարին կարող ենք փակել 7 տոկոս տնտեսական աճով: ԱՎԾ-ն ամբողջությամբ հրապարակել է միայն 2019 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ցուցանիշները, 2019 թվականի աճը 2018 թվականի համեմատությամբ կազմում է 7 տոկոս, նույն չափի ցուցանիշներ են նաև 2017 թվականի համեմատությունը 2016-ի հետ. սա նշանակում է, որ մենք մեր գնահատումներում չենք սխալվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ՀՅԴ ԳՄ ֆինանսների հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանը:

 

«Իսկ ՀՅԴ հանձնախմբերն ի՞նչ էին ասում, մենք սույն տարվա ընթացքում՝ սկզբից մինչև վերջ ասել ենք, որ երկրի տնտեսությունն իներցիոն ընթացքի մեջ է: Ընդ որում, աճի դինամիկան մի փոքր դանդաղել է: Իշխանություններն իրենք նույնպես, այս ցուցանիշներին նայելով, հասկանում են, որ բնավ էլ չկան այն ներառական ռեֆորմները, որոնց մասին հայտարարվել էր: Մինչդեռ մեր երկրին անհրաժեշտ է առաջանցիկ տնտեսական աճ: Անհրաժեշտ է հիմքում դնել մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ավելացումը տարածքային համաչափ զարգացման կոնտեքստի հետ»,- ասաց նա:

Հարցին՝ ինչպիսի՞ տնտեսական աճ է, ներառակա՞ն է արդյոք, ինչպես հայտարարում էր «Իմ քայլը» նախընտրական շրջանում, նա պատասխանեց, որ նախ պետք է ընթերցողն ամբողջապես պատկերացնի, թե ինչ է ներառականությունը տնտեսության մեջ:

 

«Ներառականություն նշանակում է՝ երկում ստեղծված ՀՆԱ-ից բաժին հասնի մեր հանրության բոլոր շերտերին: Տնտեսական ներառականության մասին գրված էր ոչ միայն «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում, այն մեկ անգամ ևս ֆիքսվել էր ՀՀ կառավարության գործունեության հնգամյա ծրագրում: Ասել, որ կառուցում ենք ներառական տնտեսություն և Հարկային օրենսդրությամբ համահարթեցնել եկամտային հարկը, ուղղակի խորը հակասությունների մեջ ենք: Դաշնակցությունը դեմ արտահայտվեց համահարթեցմանը, մեր կուսակցության երիտասարդները նստացույց կազմակերպեցին՝ ահազանգելով դրա հետևանքների մասին: Մասնագիտական ոլորտային հանձնախմբերը բազմաթիվ անգամներ նշեցին, որ սա ուղղակի ցածր եկամուտ ստացողների համար տնտեսական ճգնաժամի կարող է հանգեցնել»,- ասաց նա:

Տնտեսագետի խոսքով՝ արդեն իսկ անուղղակի հարկերի բարձրացումը ուղղակի հարվածելու է վարձու աշխատողների այդ շերտին, որոնց թվաքանակը կազմում է շուրջ 70 տոկոս: Ըստ նրա՝ ավելանալու են նաև առաջին սպառման ապրանքների գները՝ կապված ԵՏՄ կարգավորումների հետ:

«Էլ ի՞նչ ներառականություն: Մանավանդ, որ չկա դրա հաջողված օրինակը, իսկ ձախողվածները բազմաթիվ են, ինչպես Վրաստանում, Մակեդոնիայում և այլն: Դեռևս նախորդ իշխանությունների շրջանում ՏԿՀԶ դաշնակցական նախարարի անմիջական նախաձեռնությամբ մշակվել էր ՀՀ տարածքային համաչափ զարգացման 2016-2025 թթ. ռազմավարություն, որը ուներ հստակ չափելիություն:

Հայաստանում գեներացվող ՀՆԱ-ի միջինի 70 տոկոսից բարձր էր միայն Երևան քաղաքը և Սյունիքի մարզը՝ հանքարդյունահանության պատճառով: Թիրախներ էին ընտրված, որ պետք էր շեշտադրումներ արվեին, որպեսզի մյուս մարզերը նույնպես ունենային զարգացման հնարավորություն: Շիրակում սկսել էին հնդկաձավարի արտադրման չափերն ավելանալ: Եթե այս նույն տրամաբանությամբ գնային, և անհրաժեշտ սոցիալական զարգացման ծրագրերն իրականացվեին, կարելի էր հասնել նրան, որ Տավուշում անտառահատումների անհրաժեշտություն չլիներ, և չլինեին նաև Իջևան քաղաքի բողոքի ակցիաներն ու ոստիկանական ուժերի կիրառումը»,-ասաց նա:

Արմեն Գրիգորյանի խոսքով՝ իսկապես անելիքներ շատ կան, ուղղակի պետք է խնդիրը ձևակերպել, կազմել ժամանակացույց և ապահովել մասնագետ կադրերով: նա նշեց, որ այդ դեպքում կարելի էր նաև ունենալ ներառական տնտեսական մոդել:

Տնտեսագետի խոսքով՝ նույն ժամանակաշրջանների՝ 2017-ի և 2019-ի համեմատությունները ցույց են տալիս ամբողջ պատկերը, պարզ երևում է, որ ՀՆԱ-ի վրա ազդեցություն ունեցող գործոնները շատ են: «Այս կոնտեքստում հատկապես պետք է նշել, որ լուրջ ազդեցություն է ունեցել ավտոմեքենաների ներմուծումն ու վաճառքը: Սա իսկապես աննախադեպ էր այս տարի: Տնտեսական աճի վրա ազդել են մշակող արդյունաբերությունները, աճ է գրանցել նաև հանքարդյունահանման ոլորտը, գրեթե չի փոխվել անշարժ գույքի հետ կապված գործունեությունը, նվազել են գյուղացիական տնտեսություններից ստացվող ցուցանիշները, նվազել է նաև շինարարության ոլորտը»,- ասաց նա և հավելեց.

«Բյուջե 2019-ն ունի թերակատարումներ, թերակատարված են կապիտալ ներդրումները շուրջ 61 տոկոսով, զբաղվածության ոլորտում նույնպես առկա են թերակատարումներ մոտ 50 տոկոսի չափով: Այնպես որ, ինչպես 2018 թվականը թերակատարումներով ավարտվեց, այդպես ավարտվեց նաև 2019 թվականը»:

Ինչ վերաբերում է ներդրումներին, նա ասաց, որ ներդրումներ կլինեն, եթե լինի հստակություն, եթե խաղի կանոնները հստակ են: «Ներդրողը ֆինանսական շահ ակնկալող անձիք են: Նրանք պետք է հստակ իմանան, թե որ ոլորտում են ներդնելու իրենց փողերը, որքան կունենան շահույթ և ինչքան հեռու կարող են հաշվարկել: Եթե իշխանություններն անընդհատ խոսում են հեղափոխությունից, քաղաքական հեղափոխություն, տնտեսական կամ մշակութային հեղափոխությունից, ապա ներդրումների, կամ գոնե անհրաժեշտ ծավալի ներդրումների չպետք է սպասել: Արդեն կան կասեցված ներդրումային ծրագրեր: Սա վտանգավոր է, իշխանությունները «հեղափոխություն» եզրույթից կամ բարդույթից  քանի չեն ազատվել և չեն նստել ոլորտների զարգացման ամբողջական ծրագրեր կազմել, վիճակը չի փոխվի»,- նշեց նա:

Իսկ թե տնտեսական ինչ պայմաններում ենք սկսում 2020 թվականը, նա ասաց, որ սկսում ենք անհեռանկարային ծրագրերով: «Փաստորեն, ըստ պաշտոնական տվյալների՝ 2019-ն ավարտեցինք 7 տոկոս տնտեսական աճով և մեկ օր հետո նորից սահմանեցինք ցածր՝ 4.9 տոկոս տնտեսական աճի նշաձող: Սա նույնիսկ կառավարության հնգամյա ծրագրում ամրագրվածից է ցածր»,- ասաց նա:

Ըստ Արմեն Գրիգորյանի՝ գնում ենք 2020 թվական՝ մի շարք խնդիրներ չլուծած: «Շարունակվելու է պարտադիր կուտակային հարստահարող համակարգը, չեն լուծվել աջակողմյան ղեկով մեքենաների հարցը, դժվարություններ կան Գյումրիի մաքսատանը՝ կուտակված կիլոմետրերով հերթեր: Չկան համապետական տրասնպորտային համակարգեր: Առկա չեն ներդրումների համար անհրաժեշտ միջավայրի ձևավորման համար նախադրյալներ, դեկտեմբերին նորից պետությունը ավելացրեց իր վարկային բեռը 152 միլիոն դոլարով: Թանկանում են մի շարք առաջնային սպառման ապրանքներ: Շեշտակի ավելանում են անուղղակի հարկերը: Հաջորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշները կասեն այս կանխատեսումների մասին»,- եզրափակեց նա:

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами