Վթար Լոռու մարզում. կա տուժած
ОБЩЕСТВОՀունվարի 3-ին, ժամը 21։38-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզում՝ Սպիտակի ոլորաններից դեպի Ջրաշեն գյուղ տանող ավտոճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի մոտ 13-րդ կմ-ին «Mercedes C 240» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մելիք Խ., ծնված 1987 թ.) շրջվել է:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենան ուղղել են տեղի ուժերով: Վարորդը հոսպիտալացվել է Սպիտակի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
1
Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»
2
Во Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрд
3
Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»
4
Отказ от традиционных ценностей ведёт не к свободе, а к хаосу
5
Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»



