Հորոսկոպի 5 աղջիկներ, ովքեր թույլ չեն տա տղամարդկանց իշխել իրենց
ЛАЙФՀորոսկոպի նշանների թվում կան ուժեղ ու անկախ կանայք: Նրանք ինքնավստահ են, ինքնաբավ և տանել չեն կարողանում, երբ տղամարդիկ փորձում են իշխել իրենց:
Խոյ: Մշտապես իրենց ուժն ու անկախությունը ցուցադրելու առիթ են փնտրում: Չեն վախենում ստանձնել պատասխանատվություն, հանդես գալ ղեկավարի դերում: Չեն սիրում, երբ որևէ մեկն ասում է, թե ինչպես պետք է վարվել:
Կարիճ: Կարող են շատ բան տանել, բայց ոչ վերահսկումը: Եթե փորձեք մանիպուլյացիայի ենթարկել ու ուղղորդել նրանց, ապա կպարզեք, որ պատի հետ եք խոսում: Նույնիսկ հույս մի ունեցեք, որ նրանք կլսեն ձեր խորհուրդը:
Կշեռք: Հիանալի են զգում իրենց միայնակ: Կգերադասեն մենակությունը, քան թե վերահսկումը` որևէ տղամարդու կողմից: Գնահատում են անձնական տարածքի իրավունքն ու անկախությունը:
Այծեղջյուր: Ուժեղ ու կամային բնավորությունը նրանց հաջողության գրավականն է: Անպայման հասնում են իրենց նպատակին: Տղամարդու իշխանությունը նրանց ծիծաղելի է թվում: Մի փորձեք խանգարել նրանց պլաններին, քանի որ նրանք, ամենայն հավանականությամբ, կհեռվանան ձեզանից ու կշարունակեն ապրել այնպես, ինչպես իրենք են ճիշտ գտնում:
Երկվորյակներ: Նրանց հետ հարաբերություններում տղամարդիկ հաճախ են իրենց դոմինանտ ու իշխող զգում, բայց դա միայն խաբկանք է, որը Երկվորյակների իմաստության ու խորամանկության արդյունքն է: Նրանք կարող են հնազանդ ու թույլ թվալ, բայց իրականում անհնար է նրանց վերահսկել: