Խոշոր վթար Երեւանում. կոտրվել է մեքենաներից մեկի անվահեծանը
ОБЩЕСТВОԱյսօր՝ հունվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 21:50-ի սահմաններում Սարալանջի հին ճանապարհից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում, բախվել են Ford մակնիշի 92 GG 992 համարանիշի, Opel Astra մակնիշի 17 ՏX 017 համարանիշի եւ մեկ այլ Opel Astra մակնիշի 01 OA 033 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորի ինքնությունը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



