Ուղղաթիռ, առաջարկություն բեմում… հայ հայտնիներ, որոնք նշանվել են 2019-ին (ֆոտո, վիդեո)
ЛАЙФ
Սեր, հույզեր ու դրական պատասխան... 2019թ.-ին հայկական շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ կատարել են իրենց կյանքի կարեւոր քայլերից մեկը՝ նշանադրություն: Նրանցից յուրաքանչյուրը փորձել է օրն անմոռանալի ու յուրօրինակ դարձել, եւ NEWS.am STYLE-ը հիշել է բոլորին, ում կյանքում կարեւոր փոփոխություն է տեղի ունեցել:
Միհրան Ծառուկյան եւ Արփի Գաբրիելյան
Նոյեմբերի 17-ին իր մենահամերգի ընթացքում երգիչն անակնկալ կերպով ամուսնության առաջարկ արեց սիրելիին: Արդեն ետնաբեմում Միհրանը խոստովանել է, որ երկար ժամանակ էր պատրաստվել այդ առաջարկությանը, իսկ մենահամերգն ամենահարմար եւ հիշարժան առիթն էր դա իրականացնելու համար: Արփին էլ նշել է, որ ընդհանրապես չէր սպասում նման բանի: Դերասանուհին երբեք չի սիրել լինել ուշադրության կենտրոնում, հանրայնացնել իր անձնականը, բայց պահն, իհարկե, անչափ հուզել էր նրան: Նշանադրությանը կարճ ժամանակ անց հաջորդեց զույգի ամուսնությունը։
Ռոզա Ֆիլբերգ
Քրոջ կյանքում կարեւոր իրադարձության մասին հայտնեց նրա եղբայրը՝ երգիչ Մհերը։ Երգիչը հրապարակեց քրոջ ու նրա ընտրյալի լուսանկարը։ «Սրտանց շնորհավորում եմ քեզ, քույրիկ, քո եւ մեր ամբողջ, մեծ ընտանիքի կյանքում կարեւոր իրադարձության առիթով։ Ընտանիքի ստեղծումը մարդու համար ամենակարեւորն է կյանքում։ Շնորհավորում եմ քեզ նշանադրության առիթով։ Սպասում ենք հարսանիքի»,- գրել էր նա:
Գոռ Եփրեմյան եւ Էլեն Հարությունյան
Երգիչ Գոռ Եփրեմյանն ու պարուհի, դերասանուհի Էլեն Հարությունյանը միասին հանդես էին գալիս «Ուշացած սեր» հեռուստասերիալում։ Երգիչն ընտրյալին առաջարկություն է արել նրա ծննդյան օրը: Ուղղաթիռ, վարդի թերթեր, գեղեցիկ կազմակերպված անակնկալ՝ Էլենի ծննդյան կապակցությամբ։
Գոռ Համբարձումյան եւ Մարիամ Ալեքսանյան
Դերասան Գոռ Համբարձումյանը եւս սիրելիին՝ Մարիամ Ալեքսանյանին առաջարկություն է արել նրա ծննդյան օրը՝ հունիսի 8-ին: Մարիամը կարծել է, թե տարեդարձը նշելու են երկուսով եւ չի իմացել, որ խնջույք է լինելու, որին ներկա են լինելու, որին ներկա են լինելու հարազատներն ու ընկերները: