«Ճրագալույց». Արմինկայի լուսանկարը
ЛАЙФ
Երգչուհի Արմինկան, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում է բնակվում, կիսվել է նոր լուսանկարով։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում երգչուհին պատկերված է եկեղեցում։ Նա կապույտ բլուզ է կրում եւ գլխաշորով է։ «Ճրագալույց»,- մեկնաբանություններում գրել է նա։ Իր միկրոբլոգում Արմինկան նաեւ տեսանյութ է տեղադրել պատարագից ու գրել. «Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին ոճային հագուստ էր կրում՝ ջինսե տաբատ, սպիտակ բլուզ։ Արմինկան արծաթափայլ երկարաճիտ կոշիկներ էր ընտրել, պարզ սանրվածք։ Կերպարն ամբողջացրել էր գեղեցիկ շպարը, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ «Շնորհավոր բոլոր նրանց Սուրբ ծնունդը, ովքեր այսօր են նշում»,- հրապարակումն անգլերենով մակագրել էր նա։
1
Аршака Карапетян отвечает на комментарии
2
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
3
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
4
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян
5
Без 102-й базы Армении конец. Аршак Карапетян



