Թոշակներն ամեն տարի բարձրացվելու են՝ տնտեսական աճին զուգահեռ. Բաբկեն Թունյան
ЭКОНОМИКА«Իսկ մինչ ֆեյսբուքում ցեխշպրտոցին շարունակվում էր, Հայաստանի մոտ կես միլիոն կենսաթոշակառուները հունվարի սկզբին ստացան թոշակները՝ 10%-ով ավելի շատ, քան նախկին տարիներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
«Մեկը 3 հազար դրամով է շատ ստացել, մյուսը՝ 4 կամ 5...»,-նշում է պատգամավորն ու հավելում, որ սա, իհարկե,
մեծ ավելացում չէ ու թոշակառուների խնդիրները սրանով ամբողջությամբ չեն լուծվի, բայց քայլ առաջ է, որը մի քանի տարի չէր արվել։
«Այս պրոցեսը շարունակվելու է։ Թոշակներն ամեն տարի բարձրացվելու են՝ տնտեսական աճին զուգահեռ»,- գրել է նա։
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



