Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ոչ թե պառլամենտական համակարգ է, այլ կուսակցապետական համակարգ. Սուրեն Զոլյանը՝ Սահմանադրության նախագծի մասին

ИНТЕРВЬЮ

Past.am-ը զրուցել է քաղաքագետ Սուրեն Զոլյանի հետ՝ սահմանադրական փոփոխությունների, պետական կառավարման մոդելի և այլ հարցերի հետ կապված:

-Մեկ շաբաթից ավարտին է մոտենում քարոզարշավը: Ինչպե՞ս կգնահատեք այն:

-Առանձնապես չեմ հետևում, որովհետև ես տեսնում եմ, որ այստեղ խնդիրը քարոզարշվի մեջ չէ: Կարծում եմ՝ խնդիրն այն է՝ արդյոք ի վիճակի՞ կլինեն փաթաթել հանրաքվեի կեղծված արդյունքները, թե՞ ոչ:

Կոպտորեն խախտված է «հանրաքվեի մասին օրենքը»: Ես նկատի ունեմ, որ վարչպետը շտաբի պետ է, մարզպետները գլխավորում են տարածքային շտաբերը: Դա խստիվ արգելված է օրենքով: Տրամաբանական պահանջ է, որ պաշտոնական անձիք իրավունք չունեն մասնակցելու քարոզարշավին և կազմակերպել այն:

Նախարարները և վարչապետը մնում են իրենց պաշտոնին՝ անկախ նրանից, աշխատանքային ժամ է, թե ոչ: Ես չգիտեմ՝ ժամը վեցից հետո մենք ուրի՞շ վարչապետ ունենք, նույն Հովիկ Աբրահամյանը մնում է վարչապետ, չէ՞:

Նույնը կարող եմ ասել թե՛ նախարարների, թե՛ մարզպետների մասին: Դա օրենքի աղաղակող խախտում է, որը ցույց է տալիս, թե ինչ ռեսուրս է դրված՝ ստանալու համար ցանկալի արդյունքները: Քարոզարշավն էլ պատրանք է, որպեսզի լեգիտիմացվեն կեղծված արդյունքները:

-Իսկ բուն սահմանադրական փոփոխությունների առումով ի՞նչ կասեք:

-Սխալ է դրված հարցը: Սա ոչ թե բարեփոխում է, այլ տեքստային և գաղափախոսական առումով նոր Սահմանադրություն: Բովանդակային փոփոխությունը՝ կառավարման նոր համակարգ է ներմուծված:

Տեքստային առումով էլ ասեմ, որ նոր Սահմանդրության ծավալը 2,5 անամ գերազանցում է նախորդը: Խնդիրը մեկն է՝ հավերժացնել մի կուսակցության դերն ամբողջ պետական համակարգում: Գիտեք, ես այստեղ կուսակցության անուն չեմ տալիս, որովհետև կարող է հանգամանքների բերումով այդ կուսակցությունը փոխվի: Սա բավականին վտանգավոր է: Մենք ունեցել ենք այդ փորձը պատմության մեջ:

-Իսկ ընդդիմությունը պայքարի ի՞նչ ռեսուրս ունի:

-Ոչ թե ընդդիմության ռեսուրսի մասին պետք է խոսել, այլ ժողովրդի դժգոհության: Ընդդիմության ռեսուրսը շատ սակավ է, բայց նաև պետք է հասկանալ, որ հասարակությունը հոգնել է, համբերության բաժակն էլ է լցված:

Երևի տեսել եք Սասունցի Դավթի արձանը: Ժամանակին այնտեղ կար «համբերության բաժակ»: Խորհրդանշական է, որ ժողովրդի համար կա երկու ողբերգական տարեթիվ՝ 1915-ն ու դեկտեմբեմերի 7-ը: Չգիտեմ, թե ում մտքով է անցել համակցել այս ամենը:

Նման մի արհավիրք տեսնում եմ, եթե այս տարվա դեկտեմբերի 7-ին հայտարարվի, որ նոր Սահմանադրությունն անցել է: Այդ նոր համակարգը կենսունակ չի լինելու: Դա ոչ թե պառլամենտական համակարգ է, այլ կուսակցապետական համակարգ է:

Մենք պետք ունենաք կուսակցություններ, որպեսզի անցում կատարենք խորհրդարնական համակարգի:

-90-ականների ամենասկզբին, երբ դուք Գերագույն խորհրդի պատգամավոր էիք, կարծես թե մենք փորձում էինք պառլմենտական մոդելը: Ինչո՞ւ չկայացավ այն ժամանակ:

-Այն ժամանակ էլ մենք չունեինք կայացած կուսակցություններ: Խորհրդարանում ընտրվել էին անհատներ: Կար Կոմկուս և ՀՀՇ, բայց պատգամավորներն ընտրվել էին որպես անհատներ:

Խնդիրը նրանում էր, որ մենք ունեինք ձևականորեն խորհրդարանական հանրապետություն, բայց չունեինք կուսակցություններ: Գուցե դրանք խմբակներ էին, որոնք ունեին խմբակային շահեր:

Բայց 90-ականներին մենք հնարավորություն ունեցել ենք գալ պառլամենտական մոդելի, եթե չլինեին կուսակցապետական մոտեցումները: Ցավոք, անտեսվեց և 95 թվի Սահմանադրությամբ այլ մոդելներ ընդունվեցին, որոնք բավականին լուրջ խնդիրներ ստեղծեցին: Դրանք մասամբ շտկվեցին 2005 թվականի սահմանադրական փոփոխություններով:

Ես չեմ բացառում, որ այստեղ որոշակի առավելություններ կարող է և լինեին, բայց մենք կորցրեցինք այդ հնարավորությունը: Մենք բոլորովին այլ իրավիճակում կլինեինք, եթե թողնեինք 90-ականներին կուսակցությունները զարգանային: Այն ժամանակ տրամաբանական կլիներ պառլամենտական մոդելը:

Նախ՝ պետք է աճեցնել կուսակցություններ, իսկ դա հնարավոր է անել միայն բնականոն, չկեղծված ընտրությունների միջոցով: Եթե ընտրությունները պետք է էլի կեղծվեն, ապա մենք նորից կկանգնենք խնդիրների առջև:

Մրցակցությունն է կուսակցությունների զարացման հիմնական խնդիրը: Այլևս իմաստ չկա խոսել կուսակցական համակարգի մասին, երբ բացակայում է մրցակցությունը:

Հարցազրույցը՝ Լևոն Փանոսյանի

Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри