Վերանորոգվող կամրջի մոտ «Mercedes CLS»-ը դուրս է եկել ճանապարհից եւ գլխիվայր շրջվել հարակից ձորակը՝ մոտ 7 մ
ОБЩЕСТВО
Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 8-ին, ժամը 22:37-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Եղվարդ-Երեւան ավտոճանապարհին՝ վերանորոգվող կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Mercedes CLS» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մխիթար Ա., ծնված 1989 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլխիվայր շրջվել հարակից ձորակը՝ մոտ 7 մ։
Շտապօգնության աշխատակիցները տեղում համապատասխան բուժօգնություն են ցուցաբերել վարորդին. վերջինս հրաժարվել է հոսպիտալացումից։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



