«Մարդիկ վաղուց անցել են սահմանը...». Նազենի Հովհաննիսյան
ЛАЙФ
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է լողափին, կրում է երկար սպիտակ զգեստ։ «Ես սովորել եմ ապրել թռչունների պես՝ չսպասելով ոչինչ եւ ոչ ոքի... մարդիկ... կարող են մահվան եզրին կանգնած մարդուն վերակենդանացնել, տալ նոր կյանք ու այդ կյանքն ապրելու «իրավունք», կամ մի ակնթարթում «հուղարկավորել» արդեն մահացած մեկին` մեղադելով նրան անգամ գոյություն չունեցող բոլոր մեղքերի մեջ: Ես սովորել եմ ապրել` չսպասելով վերաբերմունքի, գնահատականի կամ հասկացված լինուն, թռչունն իր ազատությունն ունի, անգամ չհասկացված լինելու ազատությունը:
Մարդիկ վաղուց անցել են սահմանը... Ուրիշի փոխարեն որոշում կայացնելով, որ ապրի կամ ոչ, ուրիշի փոխարեն որոշելով ում սիրի կամ ինչպես, ուրիշի փոխարեն որոշելով ամեն բան, մարդը, որն ինքն ի՛ր համար չի կարողանում որոշում կայացնել, բայց ամենն անում է ՈՒՐԻՇԻ փոխարեն: Ես կուզեի լինել թռչուն... մարդու մարմնում սիրո մասշտաբները վաղուց չեն տեղավորվում... միայն չարության: և Աստծո վրա հույս դնելու կարողությունն էլ կորցրել է վաղուց մարդը: Թռչունի պես է պետք լինել. ճախրանքի եւ իր սերը վայելելու ազատությամբ ապրող թռչունի պես...»,- մեկնաբանություններում գրել է նա։
Օրեր առաջ դերասանուհին ծննդյան օրվա առիթով շնորհավորել էր երգչուհի Սիրուշոյին։ Նա լուսանկար էր հրապարակել Սիրուշոյի ու ծնողների հետ։ «Լավ մարդկանց պետք է լավ նայել, բարի աչքով նայել ու խնամքով վերաբերվել: Հետաքրքիր ու ժամանակը փոխող արվեստագետին պետք է ժամանակի՛ մեջ գնահատել, այստե՛ղ եւ հիմա՛... հետո ուշացման կամ չհասցնելու վտանգը միշտ կա: Որպես կանոն՝ էդպես էլ լինում է մեր իրականությունում։ Գեղեցիկ ու որակով ընտանիքներին պետք է շատ սեր ու համակրանք տալ, որ շատանան, տարածվեն ու անընդհատ ստեղծագործեն: Սիրուշո ջան, քո գեղեցիկ ընտանիքի` իմ սիրելի ավագ ընկերների, Սյուզիի ու Հրաչյայի լավագույն ստեղծագործությունն ես ու հպարտությունը, եւ հավատա՝ ոչ միայն նրանց:
Փայլուն ես, փայլում ես ու փայլելու ես միշտ, իմ չքնաղ Սիրուշո: Քո արվեստային թռիչքներն ու ստեղծագործ միտքը թող երբեք դադար չառնեն, որ զարմացնես ու զայրացնես անտարբերներին, որ հետաքրքիր դարձնես ձանձրախեղդ իրականությունն ու բարությամբդ եւ արվեստով հաղթահարես բոլոր խոչընդոտները: Շնորհավոր ծնունդդ, սիրո՜ աղջիկ։Քո կատարմամբ Արթուր Գրիգորիչի «Մեղեդին» էի լսում օրեր առաջ... Քո երգերից բացի՝ առավել քան գեղեցիկ մեկնաբանությամբ` ա՛յդ երգում ես...»,- գրել էր Նազենին։