Աստղիկ Սաֆարյանը՝ շքեղ կերպարում
ЛАЙФ
Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր շքեղ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարներում երգչուհին սեւ հագուստ է կրում։ Աստղիկը շքեղ սանրվածք է ընտրել, արտահայտիչ շպար։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ քարերով զարդարված գոտի, թեւնոնցեր, մատանիներ ու խոշոր ականջօղեր։ Երգչուհին լուսանկարը չի մեկնաբանել, փոխարենը հետեւորդները դրական մեկնաբանություններ են գրել։ «Փայլուն աստղ», «թագուհի»,- գրել են օգտատերերը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին սեւ շապիկ էր կրում։ Նա գեղեցիկ սանրվածքով էր եւ շպարով, որն ընդգծում էր գեղեցկությունը։ Հմայիչ երգչուհին կադրերը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները դրական մեկնաբանություններ էին գրել։ «Գեղեցկուհի», «աստվածային գեղեցիկ աղջիկ»,- գրել էին նրանք։
1
Аршака Карапетян отвечает на комментарии
2
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
3
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
4
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян
5
Без 102-й базы Армении конец. Аршак Карапетян



