«Բարսելոնան» Չավիին առաջարկել է ամռանը գլխավորել ակումբը
СПОРТԿատալոնական «Բարսելոնայի» մարզական տնօրեն Էրիկ Աբիդալը Քաթարի մայրաքաղաք Դոհայում հանդիպում է ունեցել Իսպանիայի չեմպիոնի նախկին կիսապաշտպան, «Ալ Սադի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսի հետ:
Cadena SER-ի հաղորդմամբ՝ Աբիդալը Չավիին առաջարկել է ընթացիկ մրցաշրջանն ավարտել «Ալ Սադում», իսկ ամռանը պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հետ:
Հիշեցնենք, որ հունվարի 9-ին «Բարսելոնան» Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչում 2:3 հաշվով պարտվեց «Աթլետիկոյին» և դուրս մնաց պայքարից:
Հանդիպման ավարտից հետո հայտնի դարձավ, որ «Բարսելոնան» երկուշաբթի կքննարկի Էռնեստո Վալվերդեին պաշտոնանկ անելու հարցը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



