Ереван, 28.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Երկուսով» սերիալում մշտական «մունաթի» եւ պահպանողական հայացքների մասին. Վարուժան Մարգարյանն ուրախ է կտրուկ փոփոխության համար

ЛАЙФ

 

Դերասան Վարուժան Մարգարյանը, որն այս շրջանում նկարահանվում է «Երկուսով» հեռուստասերիալում, խոստովանում է՝ Սամվելին մարմնավորելու առաջարկը ստանալու պահին մտավախություն է ունեցել չկրկնվելու: Սակայն դերասանի նոր կերպարն իր բնավորությամբ, վարվելակերպով եւ մտածելակերպով այնքան տարբեր է «Կայարան» եւ «Էլենի օրագիրը» հեռուստասերիալների իր հերոսներից, որ Վարուժանն ուրախությամբ նշում է՝ կերպարը ոչ միայն տարբերվել է, այլեւ կտրուկ փոփոխություն է եղել իր կարիերայում:

 

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Վարուժանը խոսել է Սամվելի, նրա սիրելի կողմերի, մշտական «մունաթի» եւ աղջիկների հանդեպ կտրուկ վերաբերմունքի մասին:

 

 

«Սամվելի կերպարն ինձ հենց սկզբից դուր եկավ տարբեր լինելու շնորհիվ: Ոչ միայն բնավորության որեւէ գծով, կամ որեւէ կոնկրետ հատկանիշով, այլեւ ամբողջությամբ տարբեր էր: Շատ էի ցանկանում ունենալ կերպարային նման կտրուկ փոփոխություն: Հիմա շատ ուրախ եմ, որովհետեւ ամեն անգամ ինչ-որ նոր բան փորձելը շատ շավ է»:

 

Վարուժանը Սամվելի կերպարային գծերը ձեւավորել է ռեժիսորի հետ աշխատանքի եւ անդադար փորձերի շնորհիվ.

 

«Կան մարդիկ, որոնք նպաստել են այդ կերպարին, որոնց հետ ես կամ ռեժիսորը շփվել ենք: Դրանից մենք ընդհանուր գաղափարի եկանք, մինչ օրս նոր բաներ ենք փորձում փնտրել: Ամեն մեկից մի բան վերցնում ենք: Ինձ համար նաեւ մի խնդիր կա՝ շատ չլինելու: Այսինքն Սամվելի այդ միամիտ կամ կտրուկ լինելը չպետք է անցնի չափը: Միամտությունն, ըստ իս, այնպիսի նուրբ բան է, որ եթե չափից շատ տաս, այլ տպավորություն կլինի, մարդիկ այլ կերպ կընկալեն: Այս դեպքում այդ կտրուկ լինելու, «մունաթի» հետ միամտության ինչ-որ նշույլ պետք է լինի, որը թույլ, բայց կզգացվի»,-ասում է նա ու հավելում,-«Կերպարիս մեջ ինձ դուր է գալիս իր պարզ ու ազնիվ լինելը: Սամվելն ասում է այն, ինչ մտածում է: Երբ մեկն իրեն դուր է գալիս, պարզ արտահայտվում է, հակառակ դեպքում եւս առանց երկար-բարակ մտածելու միանգամից ասում է այն, ինչ մտքին է: Կարծում եմ՝ դա կարեւոր հատկանիշ է: Կան, իհարկե, գծեր, որոնք չեմ ընդունում, օրինակ՝ աղջիկների հետ անտեղի կռիվ անելը, մունաթը, բայց միեւնուն է՝ դա էլ եմ սիրում իմ կերպարի մեջ» (ծիծաղում է):

 

 

Սերիալում Վարուժանի կերպարը գյուղացի երիտասարդ է, որին խորթ են ձեւականություններն ու մարդկանց անտերբերությունը: Սամվելն ազնիվ է, սկզբունքային եւ պահպանողական, պատրաստ է պաշտպանել եւ աջակցել աղջիկներին, բայց չի ընդունում, երբ աղջիկն անում է առաջին քայլը, ինչպես օրինակ՝ տեսարաններից մեկում, երբ Մերի Երեմյանի հերոսուհին համբուրում է Սամվելին, տղան բավական բուռն է արձագանքում:

 

«Եթե հավանում ես մեկին, հանգիստ կարող ես դա ցույց տալ: Ինձ համար նորմալ է, երբ աղջիկը հավանում է մի տղայի, եւ դա ցույց է տալիս: Չեմ խոսում կտրուկ քայլերի մասին, բայց ինչ-որ ձեւ ցույց տալն ինձ համար նորմալ է: Ամեն դեպքում կարծում եմ՝ տղան պետք է առաջին քայլն անի»,-անդրադառնալով իր կերպարի բնավորության այդ գծին՝ ասում է Վարուժանը,-«Իսկ Սամվելին մարմնավորելու դժվարությունն այն էր, որ «Էլենի օրագրից» հետո հանգիստ չունեցա. կարճ ժամանակ անց սկսվեցին «Երկուսով»-ի նկարահանումները, ու դեռ իմ մեջ մի փոքր վախ կար, որ հանկարծ չկրկնվեմ, այնպիսի գիծ չլինի, որ նմանվեմ Արսենին: Բայց այդ վախերն ինձ օգնեցին, որ աշխատեմ ու այսպես ներկայանամ: Խոստովանեմ՝ սկզբում, երբ նոր էինք սկսել նկարահանումները, չկար այն, ինչ հիմա կա, բայց աշխատանքի եւ փորձերի շնորհիվ, կարծում եմ, ստացվեց»:

 

 

Դերասանն անդրադարձավ նաեւ այն արձագանքներին, որոնք լսում է իր կերպարի եւ խաղի հետ կապված:

 

«Եթե անկեղծ՝ լսել եմ, որ ասել են՝ կերպարս լավն է, ստացված է, բայց հակառակ կարծիքն էլ եմ լսում: Ճիշտ է՝ վատ երանգով չեն ասում, բայց եղել է, որ համակուրսեցիներիցս, օրինակ, զանգահարել են ու խորհուրդներով կիսվել, որ այստեղ այնպես կարելի էր անել, շտկել եւ այլն, որպեսզի հետագայում ավելի լավ ներկայանամ: Ես ընդհանրապես ինձ վատ չեմ զգում, երբ ընկերներս նման խորհուրդներ են տալիս, հաճախ ինքս եմ դրդում, որ նրանք ասեն՝ ինչն էր լավ, ինչը՝ պակաս կամ կիսատ, որպեսզի աշխատեմ ու արդյունքն ավելի լավը ստացվի»:

 

Վարուժանը վստահ է՝ ֆիլմի ընթացքում իր հերոսը որոշակի փոփոխությունների, այնուամենայնիվ, կենթարկվի.

 

 

«Այն շրջապատը, որում հիմա Սամվելն է, չի կարող չազդել նրա անձի վրա՝ անկախ այն փաստից, թե որտեղից է եկել ու ինչ բնավորություն ունի: Ինչ-որ բան կփոխվի, դրանում վստահ եմ: Միգուցե, աննշան փոփոխություն լինի, եւ, նույնիսկ, հեռուստադիտողը դա չնկատի, բայց փոփոխություն կլինի, եւ դա շատ նորմալ է: Առհասարակ, կյանքի ընթացքում այնպիսի իրադարձություններ են լինում, որ յուրաքանչյուրն էլ փոխվում է ինչ-որ կերպ»:

 

Խոսեցինք նաեւ դերասանի այլ զբաղվածության եւ ազատ ժամանակ ունենալու դեպքում նախասիրությունների մասին:

 

«Նկարահանումներից հետո, երբ ազատ ժամանակ եմ ունենում, հաճախ սիրում եմ քայլել, բայց այս շրջանում որոշել եմ շատ ժամանակ տրամադրել ընթերցանությանն ու ֆիլմերի դիտմանը: Բացի նկարահանուներից՝ այլ զբաղվածություն էլ ունոմ. խաղում եմ երկու ներկայացման մեջ, մեկը ընկերոջս դիպլոմային աշխատանքն է, մյուսը հրավեր է, կարծում եմ՝ պրեմիերան կլինի գարնանը»:

 

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай