Շրի Լանկայում փղերի ռեկորդային թվով մահացություն է գրանցվել
МЕЖДУНАРОДНОЕՇրի Լանկայում 2019թ․ փղերի ռեկորդային թվով մահացություն է գրանցվել, հայտնում է BBC News-ը։
Անցյալ տարվա ընթացքում երկրում զոհվել է 361 փիղ, նշում է հեռուստաալիքը։
Փորձագետները նշում են, որ սա այդ կենդանիների մահացության ամենաբարձր ցուցանիշն է 1948թ․ Շրի Լանկայում անկախության հռչակումից հետո։
Կենդանիների մեծ մասը սպանվել է մարդկանց կողմից։
Շրի Լանկայում հաշվվում է 7500 փիղ։ Դրանց սպանությունն անօրինական է, սակայն փղերը հաճախ կոնֆլիկտի մեջ են մտնում մարդկանց հետ։
Փղերին երկրում պաշտում են, սակայն որոշ ֆերմերներ նրանց վնասատու են համարում։
Բնապահպան Սաջիվ Չամիկարի խոսքերով՝ փղերի մահվան 85 տոկոսի պատճառը մարդկանց գործողություններն են։
Երկրի բնակչությունը երբեմն էլեկտրական ցանկապատեր, թույն եւ պայթուցիկ է օգտագործում փղերին սպանելու համար։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



