Կենդանակերպի 5 նշան, ովքեր կարող են ձեր կյանքը դժոխքի վերածել
ЛАЙФԱռյուծ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են չափազանց վրեժխնդիր լինել նրանց հանդեպ, ովքեր հայտնվել են իրենց ճանապարհին: Առյուծները բավական վախկոտ են, երբեք բացահայտ պատերազմ չեն հայտարարի, կոնֆլիկտի մեջ չեն մտնի ուժեղ մրցակցի հետ:
Առյուծները կարողանում են սպասել, ընտրել հարված հասցնելու լավագույն ժամանակը, երբ մրցակիցը բավական թույլ է կամ բաց:
Կարիճ: Հաճախ մարդկանց վնասում են առանց հատուկ պատճառի, պարզապես, որովհետև նրանց դա դուր է գալիս: Մյուսների բացասական էմոցիաները հաճույք են պատճառում Կարիճներին: Դա հնարավոր չէ ուղղել. պարզապես հարկավոր է հաշվի առնել: Բայց կարելի է նաև սիրել նրանց. սերն իսկապես հրաշքներ է գործում:
Աղեղնավոր: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները քնքուշ են, ընկերասեր, դրական: Բայց դա նրանց բնավորության ընդամենը մի կողմն է: Երբ Աղեղնավորներն իմանում են, որ իրենց խաբել են, կամ որևէ մեկին պոտենցիալ թշնամի են համարում, բավական վտանգավոր մարդիկ են դառնում: Աղեղնավորները կարողանում են մանիպուլյացիայի ենթարկել մարդկանց, ճիշտ մարտավարություն և տակտիկա մշակել:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են շահել թշնամու վստահությունը, օգտագործել ստացած տեղեկատվությունը, ձեր դեմ տրամադրել ձեր համակիրներին: Աղեղնավորները չեն դադարում հոգեբանական ճնշում գործադրել թշնամու վրա: Աշխատեք չթշնամանալ նրանց հետ:
Այծեղջյուր: Նեղացած և խոցված Այծեղջյուրներն այլ զինանոց են օգտագործում՝ բամբասանք, չճշտված տեղեկատվություն, սխալ եզրահանգումներ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ամեն բան վարպետորեն են անում, և ոչ ոք չի հիշի, թե որտեղից է ստացել այդ «ճշգրիտ» տեղեկատվությունը:
Այծեղջյուրները կարող են անդառնալի վնաս հասցնել ձեր հեղինակությանը: Իսկ ձեզ հետ հանդիպման ընթացքում կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են գեղեցիկ ժպտալ, ձեռք սեղմել: Ընդ որում, Այծեղջյուրները դրանում ոչ մի վատ բան չեն տեսնում. պատերազմի ընթացքում բոլոր մեթոդներն արդարացված են:
Երկվորյակներ: Ամենավատն այն է, որ Երկվորյակները հաճախ թունավորում են ամենամտերիմների կյանքը: Եթե վիճել եք կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների հետ, նրանք կսկսեն թունավորել ձեր կյանքը, կխաղան ձեր զգացմունքների հետ: Երկվորյակները կսպասեն, որ քայլ անեք հաշտվելու համար, բայց իրենք ոչ մի գրամ չեն փոխվի: Երկվորյակների այս հիվանդության միակ «բուժումն» իսկական սերն ու փոխադարձ հարգանքն են: