Թալին-Արտենի ճանապարհին «DAF» մակնիշի բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կան նաև արգելափակված ավտոմեքենաներ
ОБЩЕСТВО
Հունվարի 12-ին, ժամը 22:24-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին-Արտենի ավտոճանապարհի 22-րդ կմ-ին «DAF» մակնիշի բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «DAF» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Իգոր Բ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. Կան նաև արգելափակված ավտոմեքենաներ:
Փրկարարները հոսանքազրկել են «DAF» մակնիշի բեռնատարը և արգելափակումից դուրս բերել մոտ 15 ավտոմեքենա: «DAF» մակնիշի բեռնատարն ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
1
Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»
2
Во Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрд
3
Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»
4
Отказ от традиционных ценностей ведёт не к свободе, а к хаосу
5
Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»



